Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն օլիմպիական խաղերի չեմպիոններին եւ մրցանակակիրներին, ըստ մեդալների հարկի, սահմանել է, համապատասխանաբար, 40, 30 եւ 20 միլիոն դրամ խրախուսանք: Իսկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոստումը հայաստանցի օլիմպիական չեմպիոնին անձամբ $1 միլիոնին համարժեք դրամով պարգեւատրելու մասին մնում է ուժի մեջ:
Մեր մարզիկներն օլիմպիական մեդալներ նվաճում են ամառային օլիմպիական խաղերում եւ այնտեղ չեմպիոնության հավակնություններ ունեն:
Մոտ օրերս Սոչիում մեկնարկելու են ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց մեր հանրապետությունից մասնակցելու են չորս մարզիկներ: Հասկանալի է` նրանց հայտնվելը պատվո պատվանդանին բացառվում է:
Aravot.am-ի հարցին, թե Սոչի մեկնած մեր մարզիկների համար խրախուսանքներ սահմանվա՞ծ են, ՀԱՕԿ-ում պատասխանեցին, որ հնարավոր է` նրանց համար սահմանվեն համեմատաբար ցածր նշաձողեր, որոնք հաղթահարելու դեպքում, բացառված չէ, որ ՀԱՕԿ-ի նախագահը պարգեւատրի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` popnano.ru-ի