Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տարածքում հայտնված ծեր մարդու հարցով զբաղվում է միջազգային Կարմիր խաչը

Հունվար 30,2014 17:52

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1937թ. ծնված Մամիկոն Խոջայանն արդեն մի քանի տարի տառապում է ծերունական պսիխոզ հիվանդությամբ, հիշողության կորստով, սակայն որպես հիվանդ հաշվառված չէ: Այս մասին տեղեկացանք Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանից:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը մեզ հայտնեց, որ Մամիկոնն ունի 3 տղա, 4 աղջիկ: Մամիկոնը կյանքում շատ վիշտ է տեսել. մոտ 9 տարի առաջ հիվանդությունից մահացել է նրա որդին, 2 թոռը Ռուսաստանում ավտովթարից զոհվել են, մի թոռը հիվանդության հետեւանքով մահացել է գյուղում, Մամիկոնի կինը մահացել է տարիներ առաջ՝ 54 տարեկան հասակում:

Որդին Մամիկոն Խոջայանին տարել է իր մոտ՝ Ռուսաստանի Լիպեցկ քաղաք: Մոտ 5 տարի առաջ Մամիկոնն առանց զգուշացնելու տնից դուրս է եկել, գնացք նստել, Լիպեցկից հասել Մոսկվա: Ռուս ոստիկանները նրան որոնելով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերել են:

Կամո Չոբանյանն ասաց, որ հունվարի 29-ին Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Վերին Կարմիրաղբյուր, Մամիկոնի վերաբերյալ տեղեկություններ վերցրել եւ հայտնել, որ իրենք պատրաստվում են Մամիկոնի մասին հարցում կատարել Ադրբեջան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031