Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել «սրիկաների» ձեռքը բռնելու համար. ՄԻՊ զեկույցի քննարկում ԱԺ-ում. Panorama.am

Հունվար 30,2014 17:51

Ըստ Panorama.am– ի,  Վճռաբեկ դատարանի նախագահի մասնակցությունը կարգապահական վարույթի գործերով գերակշիռ է. Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ ֆիքսում է, որ տեղի է ունեցել ակնհայտ կոպիտ խախտում, և միանգամից կարգապահական հանձնաժողովը վարույթ է հարուցվում: Ընդ որում, երբ ՎԴ նախագահն է դիմում կարգապահական հանձնաժողովին` վարույթը հարուցվում է շատ հաճախ հենց նույն օրը կամ հաջորդ օրը: Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի տեղական Գենյա Պետրոսյանը այսպես ներկայացրեց արդար դատաքննության վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը:

Հիշեցնենք` այս արտահերթ զեկույցը, որը հրապարակվեց դեկտեմբերի 9-ին և որի մեջ նշվում էր դատական համակարգում կոռուպցիայի ու երկակի ստանդարտների կիրառման մասին, բողոքի լայն ալիք էր բարձրացրել դատական համակարգում: Բազմաթիվ քննադատություններ հնչեցին ՄԻՊ հասցեին, և զեկույցը որակվեց մերկապարանոց, առանց որևէ փաստերի ներկայացված խոսք:

Պետրոսյանի ներկայացրած տվյալների համաձայն, 2010-2013 թվականների ընթացքում Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված 50 գործերից 32-ով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է Վճռաբեկ դատարանի նախագահի գրության հիման վրա, 8-ի դեպքում հարուցվել է էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ և միայն տաս դեպքում է, որ վարույթ հարուցվել է փաստաբանի կամ քաղաքացու դիմումի հիման վրա:

«Վարույթ հարուցելու մասով ուսումնասիրեցինք փաստաբանների դիմումները և տեսանք, որ մի շարք դեպքերում կան նույնական ու նույնաբովանդակ խախտումներ, որոնք չեն հանգեցրել կարգապահական վարույթի, այն դեպքում, երբ այլ դատավորի նկատմամբ միանգամայն նույն խախտումը հանգեցրել է կարգապահական վարույթի: Օրինակ, 21 օր ուշացումով դատարանի կողմից դատական ակտը ուղարկելու համար մի դատավոր ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, իսկ նույն արարքը կատարած մեկ այլ դատավոր փաստաբանի դիմումի հիման վրա չի ենթարկվում պատժի, վարույթ չի հարուցվում և պարզապես նշվում է, որ կոպիտ ու ակնհայտ խախտում չկա», -ներկայացրեց ՄԻՊ տեղակալը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031