Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրանիկ Իսպիրյան. «Օլանդն ասաց այն, ինչ իրենից սպասում էին Ֆրանսիայում»

Հունվար 30,2014 16:33

Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ. Ֆրանսուա Օլանդի կոչին, եւ դիտարկմանը, թե ո՞րն է Ֆրանսիայի շահը, որ նախագահը որոշեց Անկարայում հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով՝ պատասխանեց. «Ֆրանսուա Օլանդի այցի հետ կապված Թուրքիայում ունեին երեք կարեւոր սպասելիք: Առաջինը` մեղմել ֆրանս-թուրքական հարաբերությունները, երկրորդը` ցեղասպանության հարցում զիջում կորզել Օլանդից եւ երրորդը` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը: Սակայն, այս երեք սպասումներից առնվազն երկուսը տեղի չունեցան: Ամենակարեւորը, որ մեզ հետաքրքրում է՝ ցեղասպանության հետ կապված հարցն էր, որի վերաբերյալ Օլանդն ասաց, որ անպայման գնալու է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Իսկ ինչո՞ւ ասաց: Սա ոչ միայն նրա անձնական որոշումն էր, դա իր նախնիներից եկած քաղաքական գիծն էր, քանի որ թուրք-ֆրանսիական լարվածությունն ունի տարիների պատմություն, իսկ ցեղասպանության հարցում Ֆրանսիայի վերաբերմունքը մեզ հայտնի է դեռեւս 2000 թվականից»: Անդրանիկ Իսպիրյանի ձեւակերպմամբ` Ֆրանսուա Օլանդի անմիջական շահը հետեւյալն է, նա գիտի, որ Ֆրանսիայում, թե հայկական համայնքը, եւ թե ֆրանսիացիները իրենից սպասում են, որ նա պետք է Թուրքիային ցույց տա իր տեղը: Այսինքն` «Օլանդն ասաց այն, ինչ իրենից սպասում էին Ֆրանսիայում: Նրան իր անձնական խնդիրները վատ դրության մեջ էին դրել, եւ այս համատեքստում Ֆրանսիայի կոշտ քաղաքականությունը շարունակելով՝ Օլանդը հույս ունի բարելավել իր վարկանիշը, հենվելով Ֆրանսիայում ուժեղ հանդիսացող հայկական լոբբիի վրա»:

Անդրանիկ Իսպիրյանը գտնում է, որ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը ստիպեց թուրքերին իջեցնել իրենց հռետորաբանությունը: Եվ, որ այն Թուրքիային սաստելու միջոց հանդիսացավ, ինչը մեզ համար շատ կարեւոր էր: Բացի այդ`«Օլանդը եզակի նախագահն էր, ով հենց Թուրքիայում բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին եւ կոչ արեց թուրքերին առերեսվել պատմության հետ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031