Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

Հունվար 30,2014 15:53

30 հունվարի 2014, Երևան: Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար: Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր այս մասին հաղորդում է ուղարկել Երևանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մասնավորապես նշելով. «Հաղորդում եմ, որ տնօրենն այդ 10 /տասը/ համակարգիչների գումարը մինչ օրս չի վճարել, ավելին, ինչպես անձամբ եմ համոզվել՝ համակարգիչներն էլ դպրոցում չեն: Դպրոցի ուսուցիչները փաստում են, որ համակարգչային սենյակը մշտապես փակ է:

Խնդրում եմ հանցագործության մասին սույն հաղորդումս ընդունել և ՀՀ օրենքների համաձայն պարզել, թե ուր են համակարգիչները և ինչու պետությունը պետք է վճարի տնօրենի՝ շահադիտական նպատակներով կատարած արկածախնդիր քայլերի վնասների համար»:

Տիկին Բախշյանը ներկայացրել է նաև ԴԱՀԿ-ի այն որոշումը, որով վերոնշյալ ՊՈԱԿ-ի հաշվից պետք է բռնագանձվի դպրոցում չեղած համակարգիչների գումարը:

Երեւան քաղաքի ավագանի
  «Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031