Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2014 թվականի գերակայությունները

Հունվար 30,2014 15:48

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ոլորտի 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները:

Անդրադառնալով նախորդ տարի ձեռք բերած դրական տեղաշարժերին , նախարարը կարևորել է նաև զարգացման և աճի միտումների շարունակելիության ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց հիմքի վրա էլ պետք է իրականացվեն 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները:

Նա ,մասնավորապես, նշել է.  « 2014  թվականը նույնպես  լարված աշխատանքային տարի է լինելու մեզ համար, ուստի առանց ժամանակ կորցնելու , գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ,պետք է որոշակիացնենք մեր անելիքներն ու ծրագրերը » :

ՀՀ գյուղատնտեսության նախարարի խոսքն  ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

***

ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014թգործունեության միջոցառումների  և գերակա խնդիրների մասին

2013 թվականին տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր:

Գյուղա­տնտեսության համա­­­խառն արտադրանքը կազմել է 918.6 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը 7.1 %-ով: Ընդ որում աճ է գրանցվել ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ճյուղերում: Նշված աճն ապահովվել է ինչպես էքստենսիվ, այնպես էլ ինտենսիվ գործոնների հաշվին:

Գյուղատնտեսության ոլորտում առկա են որոշակի այլ ձեռքբերումներ, որոնցից առանձնանում են հետևյալները`

  • Գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործում: Առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարածությունների ավե­լացումը: 2011-2013 թվա­կաններին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարա­ծություններն ավելացել են շուրջ 35.0 հազ. հա-ով, այդ թվում միայն 2013 թվականին` 14.0 հազ. հա: Վարելահողերի նպատակային օգտա­գործման մակար­դակը 2013 թվականին կազմել է 71.0 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: 2013 թվականին աշնանացանի տարածքները ավելի քան 5.0 հազ. հա-ով գերազանցել են նախորդ տարվա մակարդակը:
  • Սերմնաբուծություն և սերմապահովություն: Սերմնաբուծության և սերմ­ապա­հովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյուն­­քում հացա­հատիկային և հատի­կաընդեղենային մշա­կաբույսերի արտա­դրության ծավալների աննախադեպ ավե­լացումը: Ընդ որում,  հացա­հատիկային և հատի­կա­ընդեղենային մշակա­բույսերի արտադրության ծավալ­ները գերա­զանցում են նախորդ տարվա մակար­դակը  շուրջ 20 %-ով (կազմելով 547.1 հազ. տոննա), այդ թվում ցորենինը` ավելիքան 26 %-ով (կազմելով 306.6): Օպերատիվ տվյալներով ցորենի միջին բերքա­տվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց: Ցորենի ինքնաբավության մակարդակը վերջին 5 տարիների միջին տվյալներով կազմել է 35.2 %: Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնա­բավության մակար­դակը 2013 թվականին այդ ցուցանիշի նկատմամբ ավելացնել 5-6 տոկոսային կետով: Կարևոր է համարվում նաև գրեթե բոլոր բուսաբուծական մթերքների ծավալների ավելացումը:
  • Անասնագլխաքանակի և անասնապահական մթերքների արտադրության աճ: Վերջին ժամանակահատվածում անասնա­գլխաքանակի աճի միտումները և  անասնա­պահու­թյան ոլորտում իրա­կանացված ծրագրերը նախա­դրյալ հանդիսացանանասնա­բուծական հիմնական մթերքների արտա­դրության ծավալ­ների ավելացման համար: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ, տավարի գլխաքանակն ավելացել է  10.3 %-ով (661.0 հազ. գլուխ), այդ թվում կովերինը` 7.0 %-ով (303.3 հազ. գլուխ), մանր եղջերավորների գլխաքանակի աճը կազմել է 14.3 % (674.7 հազ. գլուխ): Առավել մեծ աճ գրանցվել է խոզերի գլխաքանակի համար, որը կազմել է 34.2 % (145.0 հազ. գլուխ): Ըստ գնահատման, անասնապահական մթերք­ների համա­խառն արտա­դրությունը գերա­զանցում է 2012 թվականի մակարդակն գրեթե 8.0 %-ով  նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:
    • Գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների էական ավելացում: Գյուղատնտեսությունում տնտե­սական աճի հետ մեկտեղ արտա­հանման կառուց­վածքում ավելացել է գյուղա­տնտե­սական ծագման արտա­դրա­տեսակների տեսա­կարար կշիռը: 2013 թվակա­նին հանրա­պետու­թյունից արտա­հանվել է շուրջ 64.5 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գեր­ազանցում է նախորդ տարվա մա­կարդակը 2.1 անգամ: Ծիրանի արտահանումը կազմել է 23.3 հազ. տոննա, նախորդ տարվա 12.6 հազ. տոննայի դիմաց: Աննախադեպ էին կարտոֆիլի արտահանման ծավալները, այն կազմեց 24.0 հազ. տոննա, նախորդ տարվա 1137.4 տոննայի դիմաց:
    • Գյուղատնտեսության ոլորտի մատչելի վարկավորում: ՀՀ կառա­վարության կողմից հաս­տատ­­ված «Գյուղա­տնտե­սության ոլոր­տին տրա­մադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսիդավորման կարգին» համապա­տաս­խան՝ գյուղա­տնտեսու­թյան ոլորտին տրա­մա­դրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսի­դա­վորվել է, իսկ հանրա­պետության առավել կարիքավոր 225 համայնք­ների համար սուբսի­դավորվել է վար­կերի տոկոսա­դրույքի 6 տոկոսային կետը։ 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանա­կահատվածում գյուղա­տնտե­սությունում տնտեսա­վա­րող­ներին տրա­մադրվել է 54.7 մլրդ դրամի 63.0 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսա­դրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 1.5 մլրդ դրամ:
    • 2013 թվականին իրականացվել են նաև պետական աջակցության մի շարք այլ ծրագրերորոնցից  գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման, ինչպես նաև դիզելային վառելանյութի և հանքային պարար­տանյութերի մատչելի գներով մատակարարման ծրագրերը իրականցվում են սկսած 2011 թվականից և շարունակվելու են նաև 2014թվականին:

Գյուղատնտեսությունում ծառացած խնդիրների և առաջնա­հերթու­թյունների գնահատման արդյունքում ձևավորվել են 2014 թվականին նախարարության գործու­նեության միջոցառումները և գերակա խնդիրները, որոնք բխում են ոլորտի համար ուղենիշային համարվող ՀՀ կառավարության ծրագրից և ՀՀ գյուղի և գյուղա­տնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունից:

Առաջնահերթ միջոցառումներից է լինելու`

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2014-2025 թվա­կանների կայուն զարգաց­ման ռազմավարության նախագծի մշակումը և ընդու­նումը:

Ծառացաած խնդիրներից և իրավաճակային փոփոխություններից ելնելով կվերանայվի գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմա­վարությունը, նոր ռազմավարության դրույթները կհամապատասխա­նեցվեն Հայաս­տանի Հան­րապետության 2013-2025 թվականների հեռանկա­րային զարգացման ռազ­մավա­րության ծրագրի դրույթներին: Ռազմավարությամբ կսահ­մանվեն գյուղա­տնտեսու­թյան զարգացման տեսլա­կանը, ռազմավարու­թյան նպատակը և հիմնական խնդիրները և այդ խնդիր­ների լուծմանն ուղղված պետական քաղա­քականու­թյան հիմնական ուղղու­թյունները: Ռազմավարու­թյամբ կսահմանվեն գյուղա­տնտեսական ոլորտի հիմ­նական կանխատեսումային ցուցանիշները և ռազմավա­րության իրակա­նացումն ապահովող միջոցառումների ցանկը: Փաս­տաթուղթը ուղե­նիշային կլինի գյուղատնտեսությունում համակարգված քաղաքականության իրակա­նացման համար:

2014թ. համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար սահմանված  գերակա խնդիրներից կարևորվում է`

Մաքսային միությանը Հայաս­տա­նի Հանրապետության անդա­մակ­ցության` գյուղա­տնտե­սության ոլորտին առնչվող միջոցառում­ների իրակա­նացումը, որի  նպատակը` ՀՀ Մաքսային Միությանը անդամակցությամբ պայմանավորված գյուղա­տնտեսության ոլորտի մրցունակության պահպանումն ու բարձրացումն է, ինչպես նաև տեղական արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությունն է:

Կարևորագույն գերակա խնդիր է մնում`

Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բար­ձրացումը:

Գերակա խնդրի նպատակը` հանրապետության գյուղատնտեսության ռեսուր­սային ներուժի առավել արդյունավետ օգտագործման, տնտեսավարման ձևերի կատա­րելագործման միջոցով առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների արտա­դրության ծավալների ավելացումն ու արդյունա­վետության, ինչպես նաև ինքնա­բավության մակարդակի  բարձրացումն է:

Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի տվյալների համա­ձայն, էներ­գետիկ արժեքով հաշվարկված, կարևորա­գույն սննդամթերքների ինքնա­բավության մակարդակը, վերջին տարիների տվյալներով, կազ­մում է գրեթե 60 %:Հանրապետությունում  ինքնա­բավության բարձր մակարդակ է ապա­հովվել կար­տոֆիլի, բանջարաբոստանային մշա­կաբույսերի, պտղի և հատա­պտղի, խաղողի, մանր եղջերավորների մսի ուղղությամբ, միջինից բարձր ինքնա­բավության մակարդակգոյություն ունի կաթի-կաթնամթերքի և խոշոր եղջերա­վորների մսի համար: Ինչ վերաբերում է ցորենին, եգիպտացորենին, հատի­կաընդեղեն մշակաբույսերին, թռչնի և խոզի մսին, ապա ինքնա­բա­վության մակար­դակը շարու­նակում է մնալ ցածր:

Առաջիկա քաղաքականությունն պետք է նպատակաուղղվի նշված մթերքների մրցունակության բարձրացմանը, արտադրության ծավալների ավելացմանը և արդյուն­քում տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինմանն ու ինքնաբավության մակարդակի բարձրացմանը: Խնդիր է դրվում առաջնահերթ մինչև 2020 թվականը անհրաժեշտ պարենա­մթերքների ինքնաբավության մակարդակը, էներգետիկ արժեքով գնահատված, հասցնել շուրջ 80.0 %-ի, իսկ ցորենի ինքնաբավությունը` 60.0 %-ի:

2014 թվականի գերակա խնդիրներից է նաև`

         Անասնապահության մասնագի­տա­ցում ունեցող բարձր լեռ­նա­յին և սահ­մանամերձ գյուղական հա­մայնքներին աջակցության շարու­նակումը:

         Գերակա խնդրի նպատակը` ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտա­գործ­ման միջոցառումների` հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրար­բիացման, արոտների վերա­կանգնման, ինչ­պես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման, կոոպե­րատիվների կարողու­թյուն­ների ուժեղացման, անասնա­բուժա­կան սպասարկման կենտրոնների հիմնման, դաշտային կերարտադրության զարգացման, տոհմային և անասնա­բուժական աշխատանքների բարելավման միջոցով բարձր լեռնային և սահ­մանամերձ անաս­նապահական մասնա­գիտացում ունեցող գյուղական համայնք­ներին աջակցությունն է:

Նշված գերակա խնդրի ուղղությամբ 2011-2013թթ. զգալի աշխատանքներ են իրականցվել:

ՀՀ 6 մարզերի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) ծրագրով նախա­տեսված 55  համայնքների փոխարեն աշխատանքներ են իրականացվում լրացուցիչ ևս 12 համայնքներում: Մասնավորապես, 67 համայնքում հիմնադրվել են«Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: 47 համայնքում ավարտ­վել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները (114 կմ ջրագիծ, 150 հատ խմոց), 48 համայնքիարոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 324 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 45 կոոպերատիվի տրամադրվել է 66 անիվավոր տրակտոր:

Առաջիկա խնդիրներ: Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխա­տանքների հետ մեկտեղ շատ են նաև իրականացվելիք խնդիրները: Մասնավորապես, 2014 թվականին քաղա­քականությունն ուղղվելու է հետև­յալառաջնահերթ խնդիր­ների լուծմանը.

  • Հողերի արդյունավետ օգտագործում: Առանձնակի կարևորվելու է գյուղա­տնտեսության հիմնական ռեսուրս­ների, մասնա­վորապես հողային ռեսուրսների, նպատակային և արդյունա­վետ օգտագործումը, ցանքատարածությունների ավե­լացումը:
  • Պարենային անվտանգություն: Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարե­նային անվտանգության մակար­դակի բարձրացումը:
  • Տնտեսավարման ձևերի կատարելագործում: Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատա­րելա­գործումը, մասնավորապես գյուղատնտե­սությունում կոոպերա­ցիայի, տնտեսա­վարող­ների համատեղ գործու­նեությունը խթա­նելու մեխա­նիզմների ներդրման միջոցով՝ար­տա­դրության արդյունա­վետության բար­ձրացումը:
  • Սերմնաբուծության զարգացում: Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակա­բույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնա­բուծու­թյան համա­կարգի զար­գացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սեր­մերով հանրապետության ապա­հովվածության մակարդակի բարձրացումը:
  • Անասնաբուծության տոհմային գործի զարգացում: Առաջնահերթ է համար­վում անասնաբուծության տոհմային գործի կազմա­կերպումը, մաս­նա­վորապես, գյուղա­տնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարե­լավումը, արհեստական սերմնավորման գործ­ընթա­ցում արդյու­նա­­վետ մեխա­նիզմ­ների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչ­պես նաև անաս­նաբու­ժական հա­մակարգի կատարե­լագործումը:
  • Ջրային ռեսուրսների խնայողական օգտագործում: Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողա­բար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնո­լոգիայի ներդրումը:
  • Ապահովագրական համակարգի աստիճանական ներդրում: Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համա­կարգի աս­տիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնար­կումը:
  • Բնական աղետների դեմ պայքար: Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցա­շերտերի կիրառման տեխնո­լո­գիաների ներդրումը:
  • Սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավում: Երկրի պարե­նային հաշվեկշռի բարելավման, սպառողների առող­ջության պահ­պանման, բուսա­բուծական և անասնապահական ծագման արտա­դրա­տեսակների մրցու­նա­կության բարձրացման առումով շարունակվելու է սննդա­մթերքի անվտան­գության համա­կարգի բարելավումը, մասնա­վորապես օրենս­դրա­կան հիմքերի կատա­րելագործումը, տեխնի­կական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:
  • Տեխնիկական միջոցներով համալրում: Առաջնահերթ են նաև գյուղա­տնտե­սության մեքենայական հավա­քակազմի համալրման խնդիր­ները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղա­տնտեսությունը տեխ­նիկական միջոց­ներով ապահովելու տարբեր մատչելիմեխանիզմներ: Առանձ­նակի ուշադրություն կդարձվի հացահա­տիկա­հավաք կոմբայն­ների մատա­կարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը: 2013 թվականին Բելոռուսի Հանրա­պետության հետ բանակցությունների արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր գներով հանրապետություն են ներկրվել 120 միավոր ՄՏԶ-82.1 մակնիշի անիվավոր տրակտորներ, իրենց գյուղա­տնտեսական գործիքներով: Տեխնիկան կառա­վարության որոշմամբ իրացվել է ուղղակի վաճառքի և լիզինգի միջոցով: Նշվածից բացի, նախարա­րու­­թյան համակարգմամբ գործող վարկային ծրա­գրի շրջանակներում 2012-2013թթ. հանրապետություն են ներկրվել 367 միավոր տրակտորներ և գյուղա­տնտեսական գործիքներ (որից 75 միավոր անիվավոր տրակտոր):

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031