Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում քննարկում են 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ կապված միջադեպը. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 30,2014 15:52

Ադրբեջանցի փորձագետները ծիծաղելի են որակում «դիվերսանտի» վարկածը և ընդգծում, որ տեղի ունեցածը լուրջ հարցեր է առաջ քաշում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանցի ռազմական փորձագետները ծիծաղելի են որակում երկրի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հայտարարությունը, թե Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում գերեվարված 77-ամյա վերինկարմիրաղբյուրցի Մամիկոն Խոջոյանը հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ էր:

Բաքվեցի վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշում է․ – «Այդ մարդը դիվերսիոն խմբի հետ որևէ կապ չունի: Դա մի ծեր մարդ է, որը կարծես նաև առողջական խնդիրներ ունի: Նշույլ անգամ չկա, որ պաշտպանության նախարարության պնդումները իրականությանն են համապատասխանում: Ոչ զենք է հայտնաբերվել, ոչ էլ այդ մարդը հրազենային վնասվածքներ ունի»:

Ջաֆարովը պնդում է նաև, թե այս միջադեպը լուրջ հարցեր է առաջ քաշում: «Ավելի լավ կլիներ, եթե պաշտպանության նախարարությունը բացատրեր, թե ինչու են Խոջոյանին գերի վերցրել հասարակ գյուղացիները: Իսկ ի՞նչով էին զբաղված այդ տարածքում ծառայող ադրբեջանցի զինվորները: Եթե Խոջոյանը զինված էր` ինչո՞ւ նա չի կիրառել այդ զենքը: Եվ ամենակարևորը` արդյո՞ք այդ տարածքն ականապատված չէ: Եթե 77 տարեկան հայ ծերունին հեշտությամբ կարող է հատել սահմանը, նշանակում է, որ հատուկ պատրաստություն անցած հայ զինծառայողները ևս հեշտությամբ կարող են մուտք գործել Թովուզ, կամ նույնիսկ՝ Բաքու, իրականացնել իրենց դիվերսիան և հանգիստ վերադառնալ», – նշում է ադրբեջանցի ռազմական փորձագետը:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    նույն հարցը կարելի է տալ նաև մեր կողմին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031