Ի՞նչ սպառնալիքներ կան Աջարիայի հայերի համար, ինքնության պահպանման ինչ հնարավորություններ կան և ինչն է ստիպում մարդկանց մոռանալ մայրենի լեզուն, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Մեր ապագա» հայկական երիտասարդական ասոցիացիայի նախկին նախագահ՝ Պետրոս Աբրամյանի հետ:
– Աջարիայի հայերը ավելի շատ խնդիրներ ունեն, քան մնացած Վրաստանի հայերը, որո՞նք են Ձեզ համար ամենակարևոր խնդիրները:
Իհարկե ամենամեծ խնդիրը հայ ինքնության պահպանումն է: Դա ձուլման դեմ պայքարն է: Ցավոք, մեր տարածաշրջանում շատ են ռուսախոս հայերը: Երկրորդ ամենամեծ խնդիրն այն է, որ հայերը չգիտեն վրացերեն, ինչն ավելի շատ վերաբերվում է ավագ սերնդին:
Նախկինում ռուսների հետ ձուլման խնդիր կար՝ ռուսական մշակույթ և ռուսերեն լեզու: Այժմ ձուլման ուղղությունը դեպի վրացական հասարակություն է, գործածման լեզուն վրացերենն է: Իմ կարծիքով մեր տարածաշրջանում խնդիրը կայանում է ոչ թե հայոց լեզվի ուսումնասիրության մեջ, այլ տարածաշրջանում հայերենի չօգտագործման: Հայ ընտանիքներում հայերենը չի գործածվում: Հայերեն չեն խոսում նույնիսկ հայկական դպրոցների շրջանավարտները, նախընտրելով խոսել կամ ռուսերեն կամ վրացերեն: Աջարիայում ընդամենը մի հայկական դպրոց կա՝ Բաթումում:
– Ինչո՞վ է դա բացատրվում:
Թերևս, պատճառն այն է, որ հայերեն չի օգտագործվում լայնորեն: Հայերեն գործածում ենք միայն հայերի մեջ: Կա ևս մեկ տարբերակ, թերևս պատճառը, կոպիտ ասած, լեզուների նորաձևությունն է՝ «մոդան»: Պետք է հասկացնել երիտասարդ սերնդին , որ լեզուն անհրաժեշտ է իմանալ և փորձել ավելի շատ օգտագործել այն:
– Վերջերս շատ է շրջանառվում Աջարիայի թրքացման մասին խոսակցությունները, կա արդյո՞ք թրքացման սպառնալիք հայերի համար:
Աջարիայի թրքացման ցուցանիշը աճում է սարսափելի արագությամբ, թերևս, այժմ երկրորդ առավել խիտ բնակեցված էթնիկ խումբը Աջարիայում արդեն թուրքերն են: Կան թաղամասեր ամբողջությամբ բնակեցված թուրքերով: Այստեղ թուրքերը ունեն միանշանակ ճիշտ ուղղություն՝ նրանք բացել են թուրքական դպրոցներ և անվճար բոլոր ցանկացողներին սովորեցնում են թուրքերեն: Այնտեղ թուրքերեն սովորելու գնում են նաև հայերը: Քանի որ թուրքերենը տարածաշրջանում օգտագործվող լեզու է: Որովհետև երբեմն աշխատանք ունենալու համար պետք է թուրքերենի իմացությունը: Քանի որ տարածաշրջան թուրքական կապիտալն է մտնում: Թուրքերը բացում են խանութներ և աշխատանքի վերցնում նրանց, ովքեր գիտեն թուրքերեն.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ