Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից այսօր «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Տնտեսագիտական համալսարանի դասախոս, ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին, որը հայտնի դարձավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության օրը լրագրողների հանդեպ անշնորհք պահվածքով եւ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելով, հատկացրել են 400 հազար դրամանոց գիտական պարգեւ, արդյոք դա չի՞ դիտվում որպես վատ վարքի խրախուսանք:
Արտակ Դավթյանը պատասխանեց. «Եկեք իրար չխառնենք գիտությունն ու գիտական աստիճանը՝ մարդկային պահվածքի, վարքի հետ՝ ինչպիսին էլ լինի: Շատ հավանական է, որ դա լինի քրեորեն հետապնդելի պահվածք կամ արարք, ուղղակի չխառնենք իրար հետ, որովհետեւ պատմությունից շատ հայտնի են դեպքեր, երբ խոշոր գիտնականները ոչ ադեկվատ պահվածք են ունեցել: Իհարկե, պետք չի համեմատել աշխարհի մասշտաբով գիտնականներին կամ գիտական վաստակ ունեցողներին երիտասարդների հետ, բայց եթե խոսքը վերաբերում է գիտական կոչմանը կամ որոշակի գիտության մեջ ունեցած նվաճումներին՝ դա մեկ բան է, իսկ որոշակի դրսեւորումները՝ վարքի հետ կապված, որը գոնե պարսավանքի արժանի է, դա մեկ այլ բան է»:
Մեր հարցին՝ այսինքն, այդ պարգեւատրումը խրախուսա՞նք չէր, պարոն Դավթյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Նորից կրկնեմ՝ եթե գիտության մեջ ունի որոշակի վաստակ՝ դա պետք է գնահատվի, անկախ նրանից, թե ինչ վարք է ցուցաբերել»:
«Առավոտի» մյուս հարցին, թե ինչի՞ հետ է կապված վերջին շրջանում քաղաքական գործիչների եւ նրանց ազգականների կողմից գիտական աստիճան ստանալու բուռն ցանկությունը, ԱԺ գիտության հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ ցանկացած երիտասարդ, ցանկացած մարդ, այդ թվում պաշտոնյան կամ պաշտոնյայի զավակը գիտությամբ զբաղվելու իրավունք ունի, ոչ ոք չի կարող նրան արգելել զբաղվել գիտությամբ:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Երբեմն մտածում եմ՝ ինչ լավ է, որ ամբողջ աշխարհը մեզ չի պատկանում: Գոնե Հայաստանից դուրս կարելի է շունչ քաշել, մարդու սիրտ չի խառնում այսպիսի արարածներից:
Ընդհանուր տպավոությունն այնպիսին է ,որ տնտեսագիտական համալսարանում հովանավորվում է ,,համախոհ,, երիտասարդների մի խումբ, որոնք և’ դասախոս են, և’ գիտ.թեկնածու են, և’ միաժամանակ վարչական աշխատող են,բայց զբաղվում են ամեն ինչով,
բացի` տնտեսագիտությունից…Ընդհուպ ` Նժդեհի մասին գրքեր ,,հեղինակելը,,….
Շատ բարձագոչ չէ ? այդ դեղնակտուցներին գիտնականի հետ համեմատելը…