«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Վարդան Սեդրակյանի ձեռքով գրված նամակ, որում վերջինս ուշագրավ բացահայտումներ է անում գործից՝ նշելով հայտնի անձանց անուններ, ովքեր ֆինանսավորել են իր նախընտրական քարոզարշավը, ապա նաև հետ պահանջել ներդրված գումարները, որոնք չստանալու համար էլ խոստացել են վրեժ լուծել: Խոսքը Ավիացիայի նախկին պետ Ալեքսանդր Աբրահամյանի և նրա որդու՝ Էդուարդ Աբրահամյանի մասին է, ովքեր, ինչպես պարզ է դառնում նամակից, որոշակի առնչություն ունեն նաև մասոնական կազմակերպության հետ:
Ստորև ներկայացնում ենք Սեդրակյանի նամակն առանց խմբագրման:
«Ըստ Էդուարդ Ափրահամյանի՝ ինքը ուսումը շարունակել է Անգլիայում: Իսկ մի օր էլ ես նրա ձեռքին տեսա մի մատանի, որի վրա կային մասոնական սիմվոլներ: Իմ հարցին՝ ինքը անթաքույց հպարտությամբ նշեց, որ ինքը Անգլիայում գործող մասոնական կազմակերպության անդամ է: Հետագայում մի առիթով էլ հատուկ նշեց, որ իր կնոջ հայրն էլ է մասոնական կազմակերպության անդամ, որը Հայաստանում հեռու գնացող ծրագրեր ունի:
2011-2012թթ. Էդուարդ Ափրահամյանը հիմնեց «Չորրորդ հանրապետություն» կուսակցությունը: 2012 թվականի գարնան վերջին ամռան սկզբին Ալեքսանդր Ափրահամյանի և նրա որդու՝ Էդուարդ Ափրահամյանի կողմից եղավ առաջարկ՝ մասնակցելու 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Ես պատասխանեցի, որ դա լուրջ չէ, քանի որ այդպիսի քայլը պահանջում է քաղաքական լուրջ կապեր և ֆինանսական միջոցներ: Նրանք խոստացան, որ կարող են ապահովել այդ երկու խնդիրների լուծումները: Ալեքսանդր Ափրահամյանը պետք է ապահովեր իր արտասահմանյան կապերն ու հայկական բանակի իր ընկեր սպաների կապերը: Խոստացան նաև հոգալ բոլոր ֆինանսական ծախսերը:
Կարդացեք նաև
Քարոզարշավի ժամանակ իմ շատ ծանոթներ և ազգականներ ու ընկերներ բազմիցս գալիս էին իմ նախընտրական շտաբ և վերցնում էին քարոզարշավի բուկլետներ ու տարածում էին Հայաստանով մեկ: Այդ նույն պատճառով էլ Նոր տարվա տոներից հետո ինձ մոտ եկան Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը: Հետագայում նրանք պարբերաբար գալիս և տանում էին նախընտրական գրականություն, որը, ինչպես պարզվեց հետագայում, ոչ մի տեղ էլ չէին տարածել, այլ լցրել էին Խաչատուր Պողոսյանի տանը:
Բազմիցս Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին տեսել եմ Էդուարդ Ափրահամյանի կաբինետում՝ երեքով սուրճի և կոնյակի սեղանի շուրջ: Ես այն ժամանակ այդ «ջերմ» վերաբերմունքը, որը ցույց էր տալիս Էդուարդ Ափրահամյանը Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի հանդեպ, լուրջ ուշադրության չարժանացրի:
Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի մասին իմացա հեռուստատեսությունից և համացանցից: Անակնկալի եկա, երբ նախաքննական մարմինը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով իմ անունը:
Հետագայում Ալիկ Ափրահամյանը բազմիցս սպառնացել է իմ ընտանիքին, որ իմ ճակատագիրը իր ձեռքերում է, և ինքը կարող է որոշել, թե ինձ ինչ կարող է պատահել: Իր կապերի միջոցով (ընդհուպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան) կարող է ինձ դատել կամ էլ ազատ արձակել, եթե իմ ընտանիքը իրեն չվճարի սկզբում 10.000.000 ԱՄՆ դոլար»:
Նամակն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հենց սա է՝ ռոբսաբարո կամ բարոյական դեգրադացիայի վառ ապացույցը։