Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Պետք է չթողնել ուրիշին քո տարածք մտնի» (Տեսանյութ)

Հունվար 30,2014 14:31

Այժմ տարածաշրջանում Հայաստանի համար նոր մարտահրավերներ են առաջ եկել, որոնց դիմակայելու համար պետք է նոր ճանապարհներ փնտրենք: «Դեբատ» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը:

Ըստ բանախոսի` դրա ապացույցն է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմա վրա պետք է լուծվի կոնֆլիկտը. «Ուլտիմատիվ հայտարարություն եղավ եւ նորից շարունակվում են կրակոցները»,- ասում է պարոն Սարգսյանը եւ ավելացնում, որ Ադրբեջանի նման պահվածը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով եւ այս պահին Ռուսաստանի բավականին ծանր դրությամբ: «Ադրբեջանն օգտագործում է Ռուսաստանի բարդ վիճակը եւ ընդհանրապես գերտերությունների բարդ վիճակը»,- ասում է պարոն Սարգսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին «համոզել», որ օգնի նրան, նրանից զենք է գնում նրանից:

Բացի դրանից, այժմ տարածաշրջանում մի նոր լուրջ տեղաշարժ էլ է եղել. Իրան-Ամերիկա նոր հարաբերություններն են: «Եթե շարունակվի Իրանի մերձեցումն Ամերիկային եւ Իրանի դերը բարձրանա տարածաշրջանում, նշանակում է, որ մենք պետք է հրաժեշտ տանք հին ուժերին, հին պարտավորություններին. սա շատ վտանգավոր իրավիճակ է: Իհարկե, եւ մենք դա անմիջապես զգում ենք Հայաստանի վրա այդ սինխրոնիկ նշանակությունը՝ Ռուսաստանի կողմից պարտադրվող երկարաժամկետ պայմանագրերը»,- ասում է պարոն Սարգսյանը եւ նշում, որ նման երկարաժամկետ պայմանագրեր կնքելը թույլ պետությունների քաղաքականություն է:

Ասում է, որ Ռուսաստանը շարունակում է իր մշտական քաղաքականությունը. զենքը վաճառում է Ադրբեջանին, ռազմաբազան տեղակայում է Հայաստանում, որ մեզ մշտապես կախման մեջ պահի: «Ստացվում է մեր թշնամու հզորացնում են, մեզ էլ խոստանում,թե հանգիստ պահեք ձեզ, չեն ծեծի: Շատ վտանգավոր է դառնում»:

Պարոն Սարգսյանը իրավիճակից դուրս գալու ճանապարհը նույնիսկ Եվրոպային միանալը չի համարում, ասում է՝ մենք պետք է բոլորին հեռացնենք մեզանից, այդպես բոլորը կցանկանան միանալ մեզ: Ասում է մենք պետք է փորձենք միասին քննարկել իրավիճակից դուրս գալու ճանապարհները. «Պետք է չթողնել ուրիշին քո տարածք մտնի: Հենց փորձում ես քննարկել, միանգամից ասում են՝ եկեք չքննարկենք: Էս ազգը վախենում է քննարկելուց»:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանն էլ նույն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում իրավիճակն այնքան էլ վատ չէ: Ըստ նրա մեզ համար Ռուսաստանը միշտ էլ եղել է անվտանգության երաշխավոր, երբ մենք հարցը պետք է այդ տեսանկյունից նայենք: Ըստ նրա՝ տարածաշրջանում եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք ունեցել ենք դրական տեղաշարժ. Ըստ պարոն Հարությունյանի դրա ապացույցն է երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումների վերսկսումը:

Գագիկ Հարությունյանը նաեւ կարծիք հայտնեց, որ մենք պետք է փորձենք նոր հարաբերություններ կերտել Վրաստանի հետ. «Տարածաշրջանում ամենակարեւոր գործոնը համարվում է Վրաստանը: Մենք տեսնում ենք, որ մեր ապագան Վրաստանն է, մենք պետք է փորձենք համագործակցել Վրաստանի հետ»,-ասաց պարոն Հարությունյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031