Հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերն ու լարվածությունը հայ քաղաքագետների մոտ դեժավյու են հիշեցնում. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ մասնավորապես վերջին դեպքերը, հայ-ադրբեջանական սահմանին արտահայտվածը ապացույց են այն բանի, որ բանակցությունները պետք է վարել լարվածության մեջ եւ ոչ թե խաղաղ պայմաններում:
Բացի այդ` Մանվել Սարգսյանը գտնում է`«Կախված լինելով արտաքին ուժերից՝ Հայաստանը եւ Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»:
Ադրբեջանից տեսազանգի միջոցով քննարկմանը մասնակից «Բաքու փոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն իր խոսքում ասաց, որ
Կարդացեք նաև
հայ-ադրբեջանական սահմանին բախումներ միշտ էլ եղել են, ու, որ վերջինն էլ զարմանալի չէ, եւ ինքը դրանում ոչ մի արտասովոր բան չի տեսնում:
Նա նաեւ մեղադրելով լրատվամիջոցներին, ասաց, որ կա տեղեկատվական թերհասկացողություն եւ չափազանցում: Այսինքն` ըստ նրա` ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում է հայկական մեդիան:
Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովն էլ համաձայնելով գործընկերոջ ասածին, ավելացրեց, որ ինքը եւս
ոչ մի նոր բան չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցածն էլ հերթականն է:
Քենան Գուլուզադեն հորդորեց սահմանին տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքը չկապել Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխության հետ, սակայն ավելացրեց, որ նա անկասկած իր հետ նոր քաղաքականություն կբերի: Ավազ Հասանովը ավելացրեց, որ իրենց նախորդ ՊՆ նախարարը բավական իներտ էր. «Իսկ այսօր մեր պաշտպանության նոր նախարարի համար կարեւոր է ցույց տալ, որ այս գործողություններով նա ազատվում է հասարակության մեջ առկա իներտության իմիջից»:
Վերջում Քենան Գուլուզադեն դժգոհեց սոցիալական ցանցերում հայ օգտատերերի գործողություններից, նա նշեց. «Հայ օգտատերերը բավական անհետեւողական են ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թեմաները արծարծելու առումով»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ