Հունվարի 29-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության 1-ին հարկում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 199 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, և «ՏՕԶ-8» տիպի, ակոսափող որսորդական հրացան:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի անվան այգու վերջնամասում` քանդած շինության մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ-18-01» տիպի հրացան և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակ` առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի 148 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն