Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի դավադիր ակումբ

Հունվար 30,2014 13:34

Իմ աշխատանքի բերումով այս տասնամյակների ընթացքում ես ճաշել եմ, ընթրել եմ, թեյ եւ սուրճ եմ խմել հայ, ռուս, ամերիկացի, եվրոպացի, ինչպես նաեւ այլ ազգեր ներկայացնող գործընկերների, դիվանագետների, պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումներից մեծ մասի բովանդակությունը հրապարակման համար չէր, ինչը հնարավորություն էր տալիս բոլորին առավել անկաշկանդ լինել: Երբեք չէի կարծում, որ դա ինչ-որ գաղտնի ակումբ է, եւ դրա մեջ որեւէ դատապարտելի բան կա:

Եվ ահա վերջերս պարզվեց՝ եթե նման հանդիպումներն ունեն պարբերական բնույթ եւ կրում են «Գրիբոյեդով ակումբ» անունը, ապա դա համարյա «Դրո» կառույցի նման մի բան է: Ո՞րն է այդտեղ մտահոգությունը՝ որ Մոսկվայից մարդ է գալիս եւ իր համախոհներին «ինստրուկտա՞ժ» է անում, թե ինչպես պետք է քարոզել հօգուտ Մաքսային եւ Եվրասիական միությունների: Բայց նախ՝ մասնակիցների կազմը (եթե այն մամուլում ճիշտ է նշված) այնպիսին է, որ նրանց մեծ մասը ցուցումների չի ենթարկվում: Երկրորդ՝ «ինստրուկտաժը», ինչպես հայտնի է, սովորաբար արվում է անհատապես, ոչ թե 10-15 հոգու միաժամանակ:
Իհարկե, Դմիտրի Կիսելյովը անձամբ ինձ համար ոչ լրագրող է, ոչ հրապարակախոս, ոչ էլ վերլուծաբան: Նա պուտինյան քարոզիչ է: Բայց դա մեր մասնագիտության առանձնահատկությունն է. Հայաստանում նույնպես լրագրողների եւ լրատվամիջոցների 80 տոկոսը կա՛մ լեւոնական, կա՛մ քոչարյանական, կա՛մ սերժական, կամ էլ երբեմն՝ այլ ուժերի քարոզիչներ են եւ որեւէ ցանկություն չունեն լրատվություն կամ կարծիք հրապարակել իրենց «գծին» հակառակ: Դա չի նշանակում, սակայն, որ այդ լրագրողների, լրատվամիջոցների հետ չի կարելի շփվել եւ նույնիսկ ընկերություն անել: Այնպես որ՝ եթե ինձ հրավիրեին այդ «Գրիբոյեդովի ակումբի» հանդիպումներին, եւ ես չափսոսայի ամսվա կտրվածքով դրա վրա 4 ժամ ծախսել, ապա թերեւս կմասնակցեի:

Վերջերս արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հանդիպել, զրուցել, քննարկել պետք է ոչ միայն այն մարդկանց հետ, ում հայացքները դու կիսում ես: Ցավոք, մեզանում այդ «տաբուները» գործում են. մարդիկ ներփակվում են իրենց միջավայրում, այդ միջավայրերի ներսում իրար վարակում են ատելությամբ եւ անհանդուրժողականությամբ միջավայրից դուրս գտնվողների հանդեպ եւ չեն ուզում տեսնել կամ լսել որեւէ բան, որը հակասում է իրենց կարծրատիպերին:

Եթե հանկարծ այդ պատկերացումներից դուրս որեւէ հանդիպում է տեղի ունենում, ապա այն ընկալվում է որպես մասոնական օթյակի գաղտնի նիստ, որն ուղղված է ինչ-որ մեկի դեմ: Միակ բանը, որին Հայաստանում հավատում են, դավադրությունն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հարգելի պ–ն Աբրահամյան։ Ես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը, մի թէ լրատվամիջոցը կարող է լինել անկախ։ Եթե չլինեն հովանավորներ, տարբեր ֆոնդեր, պատվերներ՛ ինչպես կարող է լրատվամիջոցը գոյատևել։ Հաշվի առնելով ժողովրդի գնողականությունը և էլ. մամուլի մատչելիությունը ցանկացած լրատվամիջոց «այդ թվում նաև Առավոտ–ը» կունենա ֆինանսական անհաղթահարելի խնդիրներ։ Լրատվամիջոցների այս հակամարտության մեջ, ընթերցողը փորձում է ոչ թէ անվերապահորեն հավատալ ամեն մի գրածի, այլ հետևելով տարբեր թերթերի հրապարակումներին իր համար գտնել ոսկե միջինը։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Եթե ասեմ, որ ֆինանսական խնդիրներ չունեմ, Դուք ինձ չեք հավատա: Իսկ անկախության իմ թեսթը հետեւյալն է. գրեք որեւէ տեքստ ցանկացած թեմայով, ցանկացած մարդու կամ երեւույթի մասին, դրական, չեզոք կամ բասական շեշտադրումներով (առանց վիրավորանքների, իհարկե), եւ եթե ես այն չհրապարակեմ, ուրեմն անկախ չեմ:

      • Hakob says:

        «Ի՞նչ ասել է՝ քաղաքացիական սեկտոր։ Դրանք ՀԿ-ներ են, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են Արեւմուտքից եւ ստանում կոնկրետ հանձնարարություն։ Այսինքն՝ հսկայական գումարներ են հոսում կոնկրետ ՀԿ-ների կոնկրետ գրպաններ։
        Օրինակ, Սաքունցը՝ մի անհասկանալի կերպար, որը ո՛չ ազգություն ունի, ո՛չ հայրենիք, վերջին 3 տարում ստացել է մոտ կես միլիոն դոլար։ Ցույց տվեք մի հայ մտավորականի, գիտնականի, լրագրողի, ինժեների, որը ոչինչ չանելով՝ բերանը ափեղ-ցփեղ բացելով, ստեր տարածելով, կես միլիոն է աշխատել, եւ այսօր ընդամենը մի՛ խնդիր ունի՝ Արեւմուտքից էլի մի կես միլիոն դոլար «կպցնել»։ Ի՞նչ քաղաքացիական սեկտոր, ի՞նչ բան՝ պարզ գործակալական ցանց է, որը սպասարկում է պատվիրատուի շահերը՝ աշխատելով սեփական երկրի, ժողովրդի դեմ»,- համուզված է ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։

        https://www.armworld.am/detail.php?paperid=4754&pageid=146345&lang=

        • Արսեն says:

          Շատ ուրախ եմ, որ տվեցիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ անունը…)))…
          Որպես հին բարեկամ, ..))… քեզ հայտնեմ, որ հայկական մամուլի իմ ընթերցանությունը սկսվում է… «Իրավունք» թերթից, «ամենասիրելի» հեղինակը՝ Հովհաննես Գալաջյանն է, նրա բազում հոդվածներ ինձ լիաթոք ծիծաղի շատ հաճելի պահեր են պարգևել..)))…
          Ւնչ կարծիքի ես Հովհաննես Գալաջյանի հոդվածների մասին?..))..
          Հարցեր.
          1.Արդյոք Հայաստանում չկան ՀԿ-ներ, «որոնք ուղղակիորեն չեն ֆինանսավորվում են Արեւմուտքից եւ չեն ստանում կոնկրետ հանձնարարություն», և եթե կան՝ որոնք են?..)))..
          2. ՀԿ-ները մեծ դեր են խաղում «անգլո-սաքսերի»…))))… քաղաքական սիստեմում, և նրանց ճնշող մեծամասնությունը ամենևին էլ իշխանություններին փառաբանելու նպատակ չունի…)))… Ովքեր են ֆինանսավորում այդ ՀԿ-ները?..)))…

          • Hakob says:

            1. տեսականորեն անգամ չկան, քանի որ բոլոր հրատակեր դոլարա-եվրայախառն տպագրական թղթին տնօրինում “անգլիական բանկը”:
            2. այդ “հասարակական” կազմակերպությունները մեծ դեր են խաղում մեր նման երկրների սիստեմում, և ոչ թե անգլո-սաքսերի: Անգլո-սաքսերին՞ ինչ ա եղել, իրանց թալանի մեկ հարյուրերորդը տալիս են ստեղ, որ մեր երկիրը /Ռուսական իմպերիայի կազմում/ երբևէ չունենա բավականաչափ ուժ նրանց թալանի դեմ պայքարելու: Այ տես՞, մի քիչ ռուսները ուժեղանյում են, ինչ ասես գլխերին չբերին: Նաև Վոլգոգրադի տեռորը, որը համոզված եմ, պատրաստել էին անգլո-սաքսերը: Հիմա էլ Սոչիով են ուզում ահաբեկել ժողովրդին: Այ ահաբեկելը, իրականում հռոմա-անգլո-սաքսերի սիստենի կարևորագույն մասն է: Եվ սեթական հպատակներին/ասենք քեզ/ և այն երկրների ժողովուրդներին, ում պարբերաբար թալանում են:

          • Արսեն says:

            Ստացվում է, որ «անգլո- սաքսոնական» …))..սիստեմում ՀԿ-ները գոյություն ունեն՝ բայց դեր չեն խաղում, մարդիկ են էլի… հավաքվում են, խոսում են, իրենք- իրենց սրտերը հովացնում՝ ցրվում տներով…))..
            Իսկ Հայաստանյան ՀԿ- ները՝ բոլորը պետք է փակել։
            Ճիշտ եմ հասկացել?..))..

          • Hakob says:

            https://www.youtube.com/watch?v=5w_DT-nCLew

            Այստեղ բավականին մանրամասն տրվում է քո “հարցերիդ” պաատսխանները: չնայած կարող է շատ լինել միանգամից, դրա համար խորհուրդ եմ տալիս նայել մաս-մաս: ասենք բաժանել 30 մասի

          • Արսեն says:

            Նայեցի, սովորական «կացնային պրոպագանդա» էր, Դու այդպես ես պատկերացնում ճշմարտությունը? Այսինքն՝ խոսում է միայն Պուտինը, ասելով «բացարձակ» ճշմարտություններ, մնացածը լսում են և համաձայնվում?..)))… Դա երևի հնարավոր է Ռուսաստանում, բայց հենց այնտեղ նստած լինեն ոչ Ռուսաստանի բնակիչներ (այսինքն մարդիկ, որոնց վրա Պուտինը իշխանություն չունի) և առավել ևս ոչ Ռուսական ժուռնալիստներ նրանք դա չեն հանդուրժի։
            Իսկ երևույթը ծանոթ է, ամբողջ 70 տարի ՍՍՀՄը անում էր նույն բանը՝ ստեղծել արտաքին թշնամի, որպեսզի …
            Տեսանյութը չպատասխանեց իմ հարցերին դրանք են՝
            Ստացվում է, որ «անգլո- սաքսոնական» …))..սիստեմում ՀԿ-ները գոյություն ունեն՝ բայց դեր չեն խաղում, մարդիկ են էլի… հավաքվում են, խոսում են, իրենք- իրենց սրտերը հովացնում՝ ցրվում տներով…))..
            Իսկ Հայաստանյան ՀԿ- ները՝ բոլորը պետք է փակել։
            Ճիշտ եմ հասկացել?..))..
            Փորձիր պատասխանել ինքնուրույն…)))…

      • Կարեն says:

        Շնորհակալություն անկեղծ պատասխանի համար։
        Ինչ վերաբերվում է Գրիբայեդովի ակումբին, այն հիանալի վայր է մեր որոշ «մտավորականների» համար ապացուցելու իրենց անվերապահ նվիրվածությունը մեծ եղբորը։
        Չէ որ կգնահատվի նրանց «անկեղծությունը» հուսալով, որ տեսանելի ապագայում կստանան փոխհատուցում (պաշտոնի տեսքով)։

      • Hakob says:

        ինչու՞ երբևէ չեք հրապարակում այսպիսի կարծիքներ ձեր թերթում

      • Vahe Vanesyan says:

        Մի պոքրիկ տեքստ/էսսե ունեմ գրած՝ կարող եմ ուղարկել? Եթե այո, ապա ինչպես?

  2. MARD says:

    Դա հիշեցնում ե 80 թվականների կեսերի ոստիկանների պահվածքը Երեվանում, երբ երեկոյան ժամը 21 ից հետո 2 ից ավել երիտասարդ էին տեսնում հավաքված , նստացնւմ էին ոտիկանության մեքենան եվ տանում «Սպիտակ Տուն» այսինքն քաղմաս.
    Արդիոք դրա հետեվանքները չեն այժմյան «պատկերացումներից դուրս հանդիպման դավադրական ենթադրութունները».

  3. Ա. Պողոսյան says:

    Ի դեպ տեղին է հիշել Վահրամ Սահակյանին.

    ԿՈՒԶԵԻ ՏԵՍՆԵԼ ԾԱՌԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ
    Ծառերից խրոխտ տեսնեի կախված՝ թափթփուկներին այս իշխանության,
    Տեսնեի կախված ընդդիմությանը՝ դատարկագլուխ, անկիրթ, ոռնացող,
    Պաշտոնյաներին տեսնեի բռի՝ ծառերից կախված ճոճվելիս անձայն…
    Այնժամ գիշերը լուռ կհեռանար, օրվան կտար լույս, տերեւներին՝ ցող։

    Ասել եմ, մի անգամ ևս ասում եմ, բոլորի, աջ և ձախ օպորտունիստների, մաուզերիստների, անարխիստների, իշխանավորների …. նկատմամբ կիրառել “Չաուշեսկու” տարբերակը:

    • Արսեն says:

      Բոլորին կախելու տարբերակը՝ բավականին հաջող բանաստեղծություն է ստացվել…)))… բայց դա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ փորձվել է՝ արդյունքը միշտ ավելի վատ է ստացվում քան ելման իրադրությունը։ Փորձիր մի բանաստեղծություն էլ գտնել, ուր ոչ մեկին չեն կախում…))))…

  4. Լավատես says:

    Երբ օրհասական պահ է լինում, ասենք, առյուծն է հետեւիցդ ընկել, դրան հայհոյելու վրա ժամանակ չես ծախսում, հույսդ դնում ես սեփական բնազդիդ, մի քիչ էլ խելքիդ ու քո աստծո վրա, ում հավատում ես (եթե հրաշքի հավատում ես, ուրեմն աստծուն էլ ես հավատում): Կարծում եմ, նման պահ արագընթաց հասունանում է եւ ցանկացած պահ դրական է, եթե նրան ներդաշնակ վերաբերմունք ես ցուցաբերում: Եթե մենք հասկանանք, որ մեր, մեր ընտանիքի փրկությունը մեր ազգի փրկության մեջ է, այդ ժամանակ էլ մեր ազգային ինքնապահպանման եւ ինքնապաշտպանման բնազդը լույս աշխարհ կգա դարավոր քնից, բոլորս կվերադառնանք մեր բնօրրանը: Դա հնարավոր է, երբ ոչ մեկին չենք հայհոյում, հզորությունը ավելորդ չվատնելու համար եւ ոչ մեկի վրա հույս չենք դնում, բացի մենք մեզնից ու մարդա իրա աստծուց:

  5. Կարինե says:

    Որքան էլ որ ջանաք անկախ ու անաչառ երևալ, պարոն Աբրահամյան, Դուք մեր ուղեղներն եք լվանում պարզապես:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հետաքրքիր է, ինչպես: 🙂 Ի՞նչ եմ ես ուզում մտցնել մարդկանց գլուխը, բացի այն պարզ գաղափարից, որ մարդիկ իրավունք ունեն հավաքվելու, խոսելու, քննարկելու, իրենց ցանկացած կարծիքն ունենալու եւ արտահայտելու, հավատալու կամ չհավաալու՝ ինչին որ ուզում են:

  6. sergik says:

    Ամբողջ Հայաստանը լի է Եվրոպական քարոզչությամբ ու հասարակական կազմակերպություններով, ինչ անենք ….հիմա հանկարծ ռուսականին դեմ դարձան…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031