Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Դուրգարյանը մի լա՜վ ծիծաղեց

Հունվար 30,2014 13:33

Օրերս մեր ճանաչված արվեստագետներից մեկը «Առավոտին» կեսկատակ-կեսլուրջ հայտնեց, թե վերջին շրջանում «վտանգավոր» են դառնում ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հաճախակի այցերը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն: Հարգելով մեր զրուցակցի անունը, վաստակն ու դերը չենք հրապարակում նրա ով լինելը, միայն նշենք, որ նա մաեստրոյի այցերը «վտանգավոր» է համարում, որովհետեւ հնարավոր է Դուրգարյանը դառնա Մարիինյան թատրոնի լիիրավ անդամ, քանի որ նա Վալերի Գերգիեւի կողմից գնահատված փոքրաթիվ դիրիժորներից է:

Կարեն Դուրգարյանը, սկսած 2010թ., իսկապես ցանկալի հյուր է Մարիինյան թատրոնում: Հենց այդ թվականին նա անվանի խորեոգրաֆ Լեոնիդ Յակոբսոնի հետ այնտեղ իրականացրեց Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որի պրեմիերան կայացել էր 1956թ., հենց Յակոբսոնի բեմադրությամբ եւ նույն թատրոնում: Դուրգարյանը մեզ փոխանցեց, որ փետրվարի 6-ին եւ 9-ին Մարիինյան թատրոնում ղեկավարելու է Վերդիի երկու օպերաները՝ «Դոն Կառլոսը» եւ «Պարահանդես-դիմակահանդեսը»: Նրան փոխանցեցինք մեզ հետ զրուցած ճանաչված արվեստագետի մտավախությունը, թե Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը հնարավոր է մշտական աշխատանքի մեկնի Մարիինյան թատրոն: Կարեն Դուրգարյանը մի լա՜վ ծիծաղեց, հետո էլ կարճ ու կոնկրետ պատասխանեց. «Ես եղել եմ ու կամ Երեւանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Իհարկե շինորհակալ եմ, որ գնահատում են ինձ, ավելին՝ վախենում են կորցնել: Ընթացիկ տարում հրավերներ ունեմ Ցյուրիխի, Դրեզդենի եւ Մյունխենի օպերային թատրոներից»:

Հետաքրքրվեցինք մեր թատրոնում սպասվող պրեմիերաներից: Կարեն Դուրգարյանը, առանց ժամկետներ նշելու, հայտնեց, որ ծրագրված է ներկայացնել Բիզեի «Կարմեն», Մոցարտի «Կախանդրական սրինգը» օպերաները եւ Ադանի «Ժիզել» բալետը: Հավելեց, որ փետրվարի 2-ին կկայանա «Կախարդական սրինգի» համերգային կատարումը՝ Շվեյցարիայից հրավիրված ճանաչված դիրիժոր Միքայել Վենդեբերգի ղեկավարությամբ: Ասաց նաեւ, որ շարունակական կլինեն վերջին շրջանում թատրոնում ընթացող «Համերգ ճեմասրահում» եւ «Օրկեստր +» նախագծերը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031