Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկը ամբաստանյալի պաշտպանից բժշկական թղթեր է պահանջում, որ իմանա՝ ինչ է սրսկելու

Հունվար 30,2014 13:12

Մասիսի դատարանում դատական նիստի ժամանակ վատացավ ամբաստանյալ Թովմաս Վարդանյանը: Այդ կապակցությամբ հրավիրվեց շտապօգնություն:

Դատարանից մոտ 200 մետր հեռու գտնվող շտապօգնության կայանից ավտոմեքենան դատարան հասավ կանչն ընդունելուց 35 րոպե հետո: Ամբաստանյալին, սակայն, բժշկական օգնություն ցույց տալուց առաջ, բժիշկը պաշտպան Արմեն Մկրտչյանից խնդրեց բժշկական փաստաթղթերը, որպեսզի նրան բուժօգնություն ցույց տան, սրսկումներ անեն:

Թովմաս Վարդանյանը ունի հոգեկան խնդիրներ եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացվել էր գրություն, որ նա սրսկվում է դիազեպամ եւ գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ:

Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2013թ. փետրվարի 21-ից եւ մինչ օրս նա ՔԿՀ-ում է:

Սպանության փորձի համար մեղադրվող Թովմաս Վարդանյանի համար նախկին մեղադրողը պահանջել էր 14 տարվա ազատազրկում, սակայն դատավոր Թաթուլ Պողոսյանի որոշմամբ՝ դատաքննությունը վերսկսվել է եւ պաշտպանական կողմը հանդես է գալիս մի շարք միջնորդություններով:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031