Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

4 ջրամբար կկառուցվի, որպեսզի Սեւանա լճի հոգսը թեթեւացվի

Հունվար 30,2014 12:52

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանն այսօր կառավարության մամուլի սրահում հայտնեց, որ ներկայումս 4 խոշոր ջրամբարների կառուցման վերաբերյալ որոշում կա, որոնցից երկուսի աշխատանքներն արդեն սկսված են: Մյուս ջրամբարների շուրջ արտասահմանյան կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում: Խորհրդային տարիներից կիսատ մնացած Եղվարդի ջրամբարաշինության ծրագիրը նույնպես ուժի մեջ է:

Պարոն Անդրեասյանն ասաց, որ արտեզան ավազանում ջրի ինտենսիվ օգտագործման պատճառով հողի մեխանիկական հատկությունները փոխվել են: Դրան «նպաստել» է Արարատյան դաշտավայրում զարգացող ձկնաբուծությունը: Ուսումնասիրությունը պարզել է, որ արտեզյան հորերից 750 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր է օգտագործվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031