Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «Դոժդ» հեռուստաընկերությունը անցել է բարոյականության կարմիր գիծը, սակայն ընկերության փակման հարցը գործարարների որոշելիքն է:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ոուսաստանյան այս հեռուստաընկերությունը սկանդալի կենտրոնում հայտնվեց, երբ ինտերնետային կայքում հարցում անցկացրեց՝ արժե՞ր արդյոք հանձնել Լենինգրադը հարյուր հազարավոր մարդկային կյանքեր փրկելու համար:
Մի շարք կաբելային հեռուստաալիքներ դադարեցրել են «Դոժդ»-ի հեռարձակումը: