Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու աշխատակազմի ղեկավար ազատվեցին աշխատանքից

Հունվար 30,2014 12:02

Այսօր վարչապետը աշխատանքից ազատեց քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանին՝ իր դիմումի համաձայն: Նա աշխատանքի կանցնի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ղեկավարած Ճարտարապետական պետական կոմիտեում՝ կրկին որպես աշխատակազմի ղեկավար:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը նույնպես ազատվեց աշխատանքից:

Կառավարության նիստին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը հայտնեց, որ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողնման չափաքանակները 170–ի փոխարեն պետք է սահմանեն 240 միլիոն խմ: Ջրի չափաքանակն ավելացվում է Արարատյան դաշտավայրում սակավաջրությամբ պայմանավորված: Ա. Անդրեասյանը խոստացավ հարցը լուծել առաջիկա հինգ տարիներին :

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց այս հարցը պատշաճ ներկայացնել հանրությանը, քանի այն հասարակական կազմակերպություններին շատ կհետաքրքրի:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվեց  8,4 միլիոն դրամ՝ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման համար:

10 միլիոն դրամ էլ կառավարությունն այս նախարարությունը տվեց Մաքսային միության հետ կապված ճանապարհային քարտեզի պատրաստման առիթով Հայաստան ժամանող պատվիրակություններին ընդունելու եւ կազմակերպչական այլ հարցեր կազմակերպելու համար:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031