Այսօր ՀՀ կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականում խաղացող 13 ֆուտբոլիստի տարկետում տվեց, այսինքն` բանակից ազատեց: Այս ֆուտբոլիստները, որոնք հավաքականում խաղալու են հրավիրվել արտերկրից՝ ՀՀ քաղաքացիություն ընդունելուց հետո օրենքով պետք է գնան ծառայելու: Այդ իսկ պատճառով կառավարությունը մեկ տարի ժամկետով նրանց ազատեց զինված ուժերում ծառայելու պարտականությունից:
Նրանց տարկետման հարցն այսօր ՀՀ կառավարության նիստում բարձրացրեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ