Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Ենթադրենք մեկը մեկի դռան դիմաց հայհոյում է, դրա ի՞նչն է կրիմինալ» (Տեսանյութ)

Հունվար 30,2014 11:52

«Ոստիկանապետի պահանջն ու դիրքորոշումը որոշակի սառը ցնցուղ էր բոլորի համար: Նա ասաց, որ եթե բան ունեք ասելու՝ ասեք»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Գյումրիի հետ կապված միջադեպերին և ոստիկանապետի հայտարարությանը՝ այսպես արտահայտվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ Գյումրիի նկատմամբ հատվածային մոտեցումներ են ցուցաբերվում:

Այնուհետև անդրադառնալով կոնկրետ Վարդան Ղուկասյանի տղայի հետ կապված խուլիգանություններին, պարոն Մինասյանն ասաց. «Եթե Վարդան Ղուկասյանի տղան խուլիգանություն է անում, դա իրավապահների խնդիրն է, որ իրենց գործողությունները պիտի իրականացնեն: Ժամանակին բաներ կային, որ պետք է տեղի չունենային և օրենքը պետք է գործեր: Իսկ պարոն Բալասանյանը պետք է ավելի շատ զբաղվի իր գործերով, իսկ օրինապահ մարմիններն իրենց գործերով պետք է զբաղվեն»:

Այն տրամադրվածությանը, թե Գյումրին կրիմինալ քաղաք է, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Ենթադրենք մեկը մեկի դռան դիմաց հայհոյում է, դրա ի՞նչն է կրիմինալ: Օրենքը պիտի գործեր ու պիտի գործի: Բայց ես չեմ կարող ինձ վրա վերցնել օրենքի ամբողջ ընկալումն ու վերաբերմունքը»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նույն հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Գյումրիում և ՀՀ-ում ընդհանրապես մթնոլորտը պետք է ազատականացվի: Բացառելու համար նաև հասարակությունը պետք է ճիշտ գնահատական տա: Ի՞նչն է պատճառը, որ Գյումրին, ունենալով 200 հազար բնակչություն, այժմ պաշտոնական տվյալներով 150 հազար է, բայց երբ խոսում ենք բնակչության հետ՝ տեսնում ենք, որ 70 հազար մարդ է մնացել: Ի՞նչն է այս իրավիճակի պատճառը»:

Հարցին՝ կրիմինալ խնդիրներում ինչո՞ւ  են ավելի շատ հայտնվում ՀՀԿ-ական գործիչների հարազատները, պարոն Մինասյանն արձագանքեց. «Մի հանրապետական էլ ես եմ, ունեմ և որդիներ, և թոռներ: Կա՞ն իմ որդիներն ու թոռները այդ ցուցակում: Ես կարծում եմ մոտեցումը հատվածային է, ընդամենը պետք է հնչեցնել մի միտք, և դա արվում նրա համար, որ ամեն մի չարիք, խնդիր տեսնենք միայն մեկ ուժի մեջ: Իսկ եթե չի գործում օրենքը, ապա հանրության կարծիքն է, որ պիտի ստիպի, որ օրենքը առավել արդյունավետ գործի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031