Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մերժեց ՀԱԿ պատգամավորների՝ արտակարգ դրության ժամանակ բանակը չհանելու առաջարկը

Հունվար 30,2014 11:45

Այսօր ՀՀ կառավարությունը մերժեց ՀԱԿ ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի Ստեփան Դե­միրճ­յանի, Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհան­գիր­յանի, Լեւոն Զուրաբյանի ու Հրանտ Բագրատյանի՝ օրենս­դրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյան կարգով ներ­­­կայացրած «Արտակարգ դրության իրա­վա­կան ռե­ժիմի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում փոփոխություններ կա­տա­րելու մասին» ՀՀ օրենքի նա­խա­գիծը:

Պարզ ասած՝ այս պատգամավորներն առաջարկում էին երկրում արտակարգ դրության ժամանակ զինված ուժերը չօգտա­գործ­ել եւ բանակը հանել բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմի­ջա­կան վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքերում, այն էլ՝ միայն ռազ­մա­կան դրություն հայտարարելու պայմանով»:

Ի պատասխան, այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին հայտնեց, որ մերժվում է նախագիծը՝ պատճառաբանելով, որ ՀՀ զինված ուժերը, բացի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելուց նաեւ երկրի ներքին անվտանգությունը պիտի ապահովեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031