Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի երկրորդ տուրում հաշվի չառնելով, որ մրցակիցը կին է՝ Վրաստանը ներկայացնող Լելա Ջավախիշվիլին, 40-րդ քայլում պարտության մատնեց նրան:
Հայ շախմատիստը հարյուր տոկոսանոց արդյունքով ընթանում է առաջատարների խմբում: Այսօր Մովսիսյանը սեւերով հանդիպելու է անգլիացի գրոսմայստեր Ստեֆեն Գորդոնի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ