Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ոչ բավարար աճի պատճառները սուբյեկտիվ են. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 30,2014 11:24

Կառավարությունն ամփոփել է 2013թ. տնտեսական տարին, եւ պարզվել է, որ տնտեսական աճը կազմել է ընդամենը 3,5 տոկոս, թեեւ տարեսկզբին նախատեսվում էր, որ աճը կլինի 6,2 տոկոս։ Մի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կատարելապես ձախողվել է։ Բայց եկեք միանգամից չհարձակվենք տարաբախտ վարչապետի վրա ու փորձենք հասկանալ. գուցե նա ոչ մի մեղք չունի՞, գուցե օբյեկտիվ պատճառնե՞ր կան։

Սկսենք նրանից, որ այս խայտառակ ցուցանիշն արդարացնող երեք հիմնական «օբյեկտիվ պատճառներ» են նշվում. գազի եւ էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացումը, օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ նվազումը եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար անբարենպաստ պայմանները։ Բայց արդյո՞ք սրանք օբյեկտիվ պատճառներ են։ Սկսենք գազի եւ էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացումից։ 2013թ. առաջին կեսին Հայաստանը ռուսական գազը ստանում էր 180 դոլարով, հուլիսից սկսեց ստանալ 189 դոլարով, այսինքն՝  գազը  թանկացավ ընդամենը 5 տոկոսով, բայց սպառողների համար գազը թանկացավ 18 տոկոսով,  էլեկտրաէներգիան՝ 28:  Հանրային  ծառայությունները   կարգավորող հանձնաժողովն էլ մեծ հաճույքով  հաստատեց  նոր սակագները։ Այսինքն՝ գազի  եւ  էլեկտրաէներգիայի թանկացման գործում կառավարությունը մեղքի շատ մեծ բաժին ունի։

Անցնենք օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ (մոտ 60 տոկոսանոց) անկմանը։ Այստեղ գուցե  իսկապես  օբյեկտիվ պատճառներ կան՝ շրջափակումը, պատերազմի վերսկսման հավանականությունը եւ այլն, բայց այդ պատճառները կային նաեւ նախորդ տարիներին։  Ուրեմն  ինչո՞ւ 60 տոկոսանոց անկումն արձանագրվեց  հատկապես  2013-ին։  Ինչո՞ւ, օրինակ, «Քարֆուր» ընկերությունն  այդպես էլ չմտավ Հայաստան։ Գուցե օլիգարխնե՞րը վախեցրեցին։ Կամ գուցե պոտենցիալ ներդրողներին օֆշորային սկանդա՞լը «խրտնեցրեց»՝ նրանք տեսան, թե ինչ օրն է ընկել Փայլակ Հայրապետյանը,  ու  հասկացան,  որ իրենք նույնպես կարող են այդ  վիճակում  հայտնվել։ Կամ գուցե նրանք տպավորվել էին այն տեսագրությունի՞ց, որտեղ Սյունիքի մարզպետը քացի իր տալիս իր իրավունքները պաշտպանել փորձող կին գործարարին։ Այսպես թե այնպես՝ առաջին հերթին հենց իշխանություններն են մեղավոր, որ օտարերկրյա ներդրումները նվազել են, այսինքն՝ պատճառները սուբյեկտիվ են։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031