Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն իրենից կաշառք են պահանջել

Հունվար 30,2014 11:16

Քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ս. Ու.-ի հաղորդման` իր բնակարանից «մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու համար քննիչը, ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և նույն բաժանմունքի օպերլիազորը պահանջել են խոշոր չափերի կաշառք:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031