Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը Ցյուրիխում բաժանեցին 1-ին տեղը

Հունվար 30,2014 11:14

Երեկ Ցյուրիխում արագ շախմատի մրցաշարի արդյունքներով կատարվեց նաեւ «Zurich Chess Challenge 2014» գերմրցաշարի վիճակահանությունը: Մասնակցում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը:

Արագ շախմատում Կարլսենն ու Արոնյանը վաստակեցին 3,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ բաժանեցին առաջին տեղը: Այսօր երեկոյան դասական շախմատի հիմնական մրցաշարի առաջին տուրում խաղում են Արոնյանն ու Անանդը, Կարլսենն ու Գելֆանդը, Նակամուրան ու Կարուանան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ruchess.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031