Ռուսներին շողոքորթելու արվեստում հայաստանյան պատգամավորներն ու պաշտոնյաները օրեցօր նոր «բարձունքներ» են նվաճում։ Հիմա էլ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ է ստեղծվել հենց ԱԺ-ում, որը հայտնի չէ, թե ինչով է զբաղվում, չնայած եթե նայում ենք, թե ում կողմից է ֆինանսավորվում, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Ժամանակին աղմուկ հանած, պուտինյան ակումբների հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանի կողմից ղեկավարվող կառույցն է ֆինանսավորում այս նորաբաց ակումբը, որը, ի դեպ, արդեն իր առաջին հիմնադիր նիստն անցկացրեց։
Այս անհասկանալի ակումբի անդրանիկ նիստին մասնակցում էր ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սեմալինը, ինչպես նաեւ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հ. Բաբուխանյանը, Խ. Հարությունյանը, Ա. Գեղամյանը, Վ. Այվազյանը, ՀԱԿ-ից Գ. Ջհանգիրյանը, ՕԵԿ-ից Հ. Մարգարյանը, ԲՀԿ-ից Տ. Ուրիխանյանը, որոնք հիացմունքով լսում էին, թե ինչպես է ռուս պատգամավորը կատարում ռուսաց լեզվի գովքը։ Բանն այնտեղ հասավ, որ հայ պատգամավորները սկսեցին ռուսերեն շփվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում