Հատված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցից:
– Պարոն Գասպարյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը
խոստացել է, որ իր տան վրա հարձակումը կրկնվելու դեպքում, ինքը, իր
մեթոդներով կպատժի հարձակվողին։
Կարդացեք նաև
– Իր միջոցներով կպատժի, օրենքն էլ կպատժի իրեն։
– Իսկ ինչու՞ Բալասանյանի նկատմամբ «չոր» վերաբերմունք դրսևորեցիք։
– Ես «չոր» եմ բոլոր էն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց գործունեության մեջ պասիվություն են դրսեւորում։
– Եթե մարդիկ կրկին մասսայաբար փողոց դուրս գան, ոստիկանությունը նորի՞ց ջարդել, փշրելու է, ինչպես առաջ էր անում, նորի՞ց են այն
միջոցները կիրառվելու, ինչ մարտի 1-ին (Վովա Գասպարյանը խոսելով
Ուկրաինայի Մայդանի դեպքերի մասին երկու օր առաջ հայտարարեց,
թե իրենք էլ էին առաջ ծեծում, ջարդում, ստորացնում– խմբ.):
– Կկիրառվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում