Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մատաղի սեղանը՝ զոհասեղան. «Հրապարակ»

Հունվար 30,2014 10:29

Երեկ առավոտը սկսեցինք բոթով՝ սահմանի վրա կրկին զինվոր է զոհվել: 1994թ. ծնված Կարեն Գալստյանը, ում մի քանի ամիս էր մնում ծառայելու, դիպուկահարի դավադիր կրակոցից զոհվել է դիրքերում:

20-ամյա տղան սիսիանցի է, անապահով ընտանիքի չորս զավակներից մեկը: Սիսիանցիները երեկ մղկտում էին, ասում էին՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Պատմում էին, որ նախօրեին Կարենի հայրը՝ Գագիկը, որ «կռազ» է քշում, մահից էր փրկվել. մեքենան անդունդի եզրին հազիվ կարողացել էր կանգնեցնել: Աքլոր էին մատաղ արել, որ հոր փրկության համար գոհություն հայտնեին Աստծուն, չէին հասցրել մի կտոր վերցնել, երբ հենց մատաղի սեղանի վրա բոթը տեղ էր հասել:

ՊՆ վիճակագրությունում սա ընդամենը մեկ մահվան դեպք կդիտվի, եւ անգամ կարող են ուրախանալ, թե միջին վիճակագրական ցուցանիշներից ցածր թիվ է, բա ի՞նչ եք կարծում՝ բանակ է, խաղ ու պար չի, զոհեր էլ կլինեն: Բայց այս պոռոտախոսները թող մի պահ իրենց դնեն Գալստյանների ընտանիքի տեղը: Փորձեն պատկերացնել այդ սահմռկեցուցիչ տեսարանը, երբ մի քանի ամսից որդու վերադարձին սպասող ընտանիքը նրա մահվան լուրն է ստանում, եւ մատաղի սեղանին օրհնանք ու կենաց ասելու փոխարեն, սուգ ու շիվան է սկսվում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031