Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որոտանի կասկադը վաճառվել է իր իրական գնի 25 տոկոսով. «Հայկական ժամանակ»

Հունվար 30,2014 10:24

Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի գործարքը երեկ ի վերջո կնքվեց։ Ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ղեկավարները եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պայմանագիրը կնքել են ՀՀ կառավարության շենքում ՀՀ վարչապետի եւ Հայաստանում ԱՍՆ դեսպանի ներկայությամբ։ Սա ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, երբ մեր էներգաարտադրող որեւէ կայան դառնում է ոչ ռուսական ընկերության սեփականություն։ Ամերիկացիները կայանը գնել են 180 միլիոն դոլարով։

Սա իհարկե, ըստ որոշ գնահատականների շատ ցածր գին է, քանի որ նույն այդպիսի կասկադ նույն տեղում կառուցելու համար կպահանջվեր մոտ 800 միլիոն դոլար, այսինքն՝ կասկադը վաճառվել է իր իրական գնի 25 տոկոսով միայն։ Բայց չնայած դրան՝ կասկադը ոչ ռուսական ընկերությանը վաճառելու փաստն ինքնին արդեն նշանակալից է։

Եվ հետո, ՀԷԿ-երի մեր մյուս կասկադը՝ Սեւան-Հրազդանը ռուսներին վաճառվեց ընդամենը 40 միլիոն դոլարով։ Այն էլ ոչ թե վաճառվեց, այլ նվիրաբերվեց ատոմակայանի միջուկային վառելիքի պարտքի դիմաց։ Նկատենք, որ ամերիկացիներից մեծ ջանքեր պահանջվեց Որոտանի կասկադը ձեռք գցելու համար։ Այդ կասկադով, մեր տեղեկությունների համաձայն, հետաքրքրված էին ռուսական ընկերությունները եւ նրանք նույնիսկ փորձ են արել կասկադը վերցնել անցած երկուսուկես տարիներին Հայաստանի կուտակած գազի պարտքի դիմաց։ Բայց մի ինչ-որ հրաշքով դա չի հաջողվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031