Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եկեք կանխենք գազի սակագինը» նախաձեռնող խումբը դիմել է վերաքննիչ դատարան. «Հրապարակ»

Հունվար 30,2014 10:18

«Դեկտեմբերի 17-ին վարչական դատարանը մերժեց մեր հայցը։ Իմ բնորոշմամբ, մի կենտրոնից է ղեկավարվում համակարգը, եւ դատավորները՝ նախագահող Կարինե Բաղդասարյանի ղեկավարությամբ, հրահանգ էին ստացել եւ եկան, գրավոր ընթերցեցին մերժման վճիռը։ Դատարանը հստակ կերպով կատարում էր պատվեր, քանի որ մեր կողմից ներկայացված որեւէ հանգամանք հաշվի չառնվեց։ Ես նստած եմ լսել, քանի որ անօրինական վճռի դեպքում իրավունք ունեմ ոտքի չկանգնել կամ մեջքով շրջվել։ Իհարկե, մենք հունվարի 17-ին դիմել ենք վերաքննիչ դատարան։ Թերեւս դատական պրոցեսը շարունակվում է, բայց ես գտնում եմ, որ արդարադատության համակարգը չի աշխատում Հայաստանում, եւ այդ միջոցով հնարավոր չէ խնդիրը լուծել։ Հիմա մեր նախաձեռնող խումբը դիմել է մի քանի գիտնականների, որպեսզի գազի կալորիականությունը որոշեն, որովհետեւ անորակ գազ են մատակարարում։ Շատ գիտնականներ մերժում են, քանի որ իրենք կախվածության մեջ են համակարգից եւ չեն ուզում զրկվել իրենց 70-80 հազար դրամ աշխատավարձից։ Հիմա անկախ փորձագետներ ենք ման գալիս, բացի այդ, հավանաբար կդիմենք իրանական կողմին, դեսպանատան միջոցով՝ իրենց լաբորատորիաներում ստուգելու նպատակով»,- տեղեկացնում է Անի Կաղինյանը:

Բայց այդ, Անիի համար այնքան գազի խնդիրը չէ, որքան էլեկտրաէներգիայի, վերջինիս թանկացումը համարում է աբսուրդ, քանի որ գազի անվան տակ մեզ հրամցրին թանկացված էլեկտրաէներգիա, եւ սա այն դեպքում, երբ հայտով չեն դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այդպես էլ գաղտնի ու անհասկանալի մնաց, թե ինչու թանկացավ էլեկտրաէներգիան։ Իսկ հարցի վերջնական լուծումը, ըստ Կաղինյանի, կախված է հասարակությունից, եթե համախմբվեն, ինչպես տրանսպորտի սակագնի թանկացման դեմ էին պայքարում, կամ սոցիալական բունտ անեն, հարցը կլուծվի հօգուտ հասարակության, հակառակ դեպքում արդարադատությունը հաստատելու է վարչակարգի անօրինական որոշումը։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` Զորիկ Գալստյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031