Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ Մեծավան գյուղի սկզբնամասում, բախվել են Մեծավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիշա Մխոյանի վարած BMW մակնիշի 31 ՏԼ 670 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Ահարոն Սուքիասյանի վարած Opel Vectra մակնիշի 28 ՏՏ 269 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ shamshyan.com– ի, վթարի հետևանքով Տաշիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Opel-ի վարորդ Ա. Սուքիասյանը և BMW- ի ուղևորներ, Մեծավան գյուղի բնակիչներ, 50-ամյա Ռուզաննա Դիլբարյանը, 27-ամյա Արայիկ Դիլբարյանը և 20-ամյա Վարսենիկ Անախասյանը: Հիվանդանոցում Opel-ի վարորդը մահացել է: Վարորդին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների օգնությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում