Ինչո՞ւ ԱԱԾ-ն չարձագանքեց Հասան Օքթայի հետ կապված սկանդալին, Օքթայը վտանգ չէ՞ր ներկայացնում՝ «Aravot.am»-ի այս հարցին ԱԱՊՎ տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «ԱԱԾ շարքային լուրջ աշխատակիցներ ունենք, բայց, քանի որ ունենք այն ղեկավարությունը, որը ոչ մի կապ չունի ԱԱԾ-ի հետ, դրա համար մեր երկիրը կարող ենք համարել լրտեսների, գորշ գայլերի, ահաբեկիչների համար հանգստավայր: Եթե պետություն ունենայինք, գորշ գայլը չէր կարողանա անպատիժ տասը տարի շարունակ գնալ ու գալ մեր երկիր: Այդ «գորշ գայլն» արդեն որոշել է գրասենյակ ունենալ Երեւանի հենց կենտրոնում, որ հետո ահաբեկչություններ լինեն մեր մայրաքաղաքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գուրգեն Եղիազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում: