Հունվարի 29-ին կայացած դատական նիստում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ, զինծառայող Դավիթ Խաչատրյանին հարց տվեց, թե վերջինս իրեն մեղավոր համարո՞ւմ է: Դավիթ Խաչատրյանը կամաց ձայնով պատասխանեց, որ իրեն մեղավոր չի համարում:
Ի դեպ, դատական նիստին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից Իջեւան էին ժամանել Լյուքս Ստեփանյանի բազմաթիվ համագյուղացիներ: Դատարանի դահլիճում տեղ չլինելու պատճառով նրանց մի մասը չկարողացավ մասնակցել նիստին, սպասելով դատարանի միջանցքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ