Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի մայրը դատարանից պահանջեց Դավիթ Խաչատրյանին «մասսայական մահապատիժ, ծայրահեղ դեպքում՝ ցմահ ազատազրկում»․ (Տեսանյութ)

Հունվար 29,2014 21:34

Հունվարի 29-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ 2013թ.մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստ: Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Արմեն Սարգսյանը:

IMG_0070

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին պաշտպանում էին փաստաբաններ Երեմ Սարգսյանը եւ Վաղինակ Գեւորգյանը: Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում են Լոռու զինվորական կայազորի դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը եւ նույն կայազորի դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը: Նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը: Տուժողի իրավահաջորդ, Լյուքս Ստեփանյանի մայր Լուիզա Ստեփանյանը հայտարարեց, որ կարող է իր պահանջը դաժան թվալ,սակայն այն իր վշտից դաժան չէ, եւ դատարանից պահանջեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին «մասսայական մահապատիժ , ծայրահեղ դեպքում ցմահ ազատազրկում» եւ հավելելով.

«Տարին ինձ չի բավարարում, տարին ինչքան էլ տան, շուտ, աչքը թարթած դուրս է գալիս, մի հատ էլ գողականով, մի հատ էլ մատ թափ տալով»: Իշխան Ստեփանյանը եւս դատարանից պահանջեց ամբաստանյալին ցմահ ազատազրկել:  Դատական նիստում ցուցմունքներ տվեցին քրեական գործով 2 վկաներ՝ ժամկետային զինծառայողներ , Երեւանի բնակիչ Հրաչյա Մարգարյանը եւ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Արշակ Պետրոսյանը: Նրանք պատմեցին, որ 2013 թվականի մայիսի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի ծխարան հանդիսացող տաղավարում զինվորական կանոնագրքի կանոններն են յուրացրել 4 զինծառայողներ՝ Լյուքս Ստեփանյանը, դատարանում որպես վկա հանդես եկած վերոհիշյալ 2 զինվորները եւ եւս մեկ զինվոր՝ Հրաչյա Սարգսյանը: Այդ ժամանակ զորամասի պահակատան մոտ ինքնաձիգով հերթապահող Դավիթ Խաչատրյանը հարցրել է, թե ժամը քանի՞սն է: Լյուքս Ստեփանյանն ասել է, թե ինքը ժամացույց չունի, Դավիթին կոչելով «պզուկոտ»: Դավիթը պահանջել է իրեն այդպես չկոչել: Սակայն Լյուքսը շարունակել է նրան այդպես անվանել: Ժամապահ Դավիթ Խաչատրյանը երկու քար է նետել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, սակայն դրանք չեն դիպել: Լյուքս Ստեփանյանը մի քանի անգամ հայհոյել է Դավթին, վերջինս դրանց չի պատասխանել, նրանից պահանջել է վերջ տալ հայհոյանքներին: Հետո Դավիթը ինքնաձիգն իջեցրել է գոտկատեղի մոտ,զենքը պահել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ : Լյուքսը ասել է՝ «դե կրակի, չկրակողի…» եւ հնչել է Դավթին ուղղված հայհոյանք: Դրանից անմիջապես հետո Դ. Խաչատրյանը մոտ 25 մ հեռավորությունից արձակել է մենահատ կրակոց, որի հետեւանքով Լյուքս Ստեփանյանը տեղում զոհվել է, իսկ Հրաչյա Սարգսյանն առողջության համար ծանր վնասվածք է ստացել: Քանի որ 2 վկաների  կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ կային էական հակասություններ, մեղադրող Արթուր Զաքարյանը դատարանին միջնորդեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները, դատավարության կողմերը վկաներին հարցեր տվեցին: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 6-ին, ժամը 12-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031