Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի անեծքը բռնել է». Վահան Թումասյանը` Սերժ Սարգսյանի Կորեայում ստացած բուժման մասին

Հունվար 29,2014 19:47

Գյումրու սոցիալապես անապահովների հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախահագի Կորեայի «Չաուն» բժշկական կենտրոնում ցողունային բջիջների երիտասարդացման թերապիա  ընդունելուն, կես կատակ-կես լուրջ ասաց. «Եթե ժողովուրդը  իմանում է, որ մարդիկ անարդար են վաստակել գումարները, անմիջապես ասում է`փողդ դեղի տաս: Հիմա ժողովրդի ցանկությունը, անեծքը բռնել է, մեր նախագահը տարել, իր փողը դեղին է տվել: Իհարկե, սա կատակ էր, բայց եթե լրջորեն խոսենք այս թեմայի շուրջ, նախագահն ինքն է որոշում ինչպես ծախսի իր ունեցած գումարը, այլ հարց է, թե այդքան գումար նախագահին որտեղի՞ց: Ես ինքս այս երկրում տիրող աղքատության ֆոնի վրա նման գումար չէի ծախսի, եթե ունենայի իհարկե, առավել ևս կլինիկաներն էլ կյանք չեն երկարացնում, Աստված մարդուն ինչքան կյանք տվել է: Նորից եմ ասում իրենց գործն է, կարող էին դրանից  տասնապատիկ անգամ ավել վճարեին կամ ինչ-որ մի օլիգարխ վճարեր Սերժ Սարգսյանի համար, սակայն, եթե ես լինեի նախագահ,  էդպես հաստատ չէի անի»:

Մեր այն հարցին էլ, թե 185 հազար դոլարով ի՞նչ կարելի էր անել աղետի գոտում,  Վահան Թումասյանը թեև շեշտեց, որ սիրուն չէ ուրիշը գումարները հաշվել, այդուհանդերձ ասաց, որ կարելի էր ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց  ցրտից ու սովից փրկել կամ անօթևանության ճիրաններում տառապող առնվազն 15 ընտանիքների համար  բնակարան գնել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031