Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տղայի հարսանիքից հետո Ախուրյանում սպանված են գտել կոշկակարին ու նրա կնոջը

Հունվար 29,2014 17:59

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը՝ այսօր սպանություն է տեղի ունեցել իրենց համայնքում: Ախուրյանի հիվանդանոցի հետևի թաղամասի առանձնատներից մեկում` Պարույր Սևակ 4-րդ նրբանցքում, տղան սպանված է գտել հորը և մորը:

Գյուղապետի ասելով, ընտանիքի հայրը` Գարեգին Հակոբյանը, կոշիկի բուդկա ուներ գյուղում, կոշիկի վերանորոգմամբ էր զբաղվում, իսկ կինը չէր աշխատում: Գյուղապետի բնութագրմամբ, անշառ ընտանիք էին `խմելուց, կռիվներ սարքելուց հեռու: Ամուսինները մոտ 50 տարեկան էին, նրանք ունեն երկու տղաներ, որոնցից մեկն ամուսնացած է, բոլորը միասին են բնակվում, տղայի հարսանիքը մի շաբաթ առաջ էր:

Նորապսակ տղան եկել է տուն ու ծնողներից երկուսին էլ սպանված է գտել: Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Գյուղում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ամուսինն է սպանել կնոջը, հետո` իրեն: Սակայն սրանք ընդամենը խոսակցություններ են, դեպքի մանրամասները կպարզի նախաքննությունը:

ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն. «Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031