Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում

Հունվար 29,2014 17:50

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերն ու անելիքները:
Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Արագածոտնի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ:

Տեղեկացվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 117 միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 35, 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 14,5 մլրդ դրամը` քաղաքաշինության, շուրջ 10 մլրդ դրամը` արդյունաբերության, 8 մլրդ դրամը` գյուղատնտեսության, 1,9 մլրդ դրամը` կրթության բնագավառներում:
Ներկայացվեցին մարզի համայնքների բյուջեների 2013թ.կատարողականի ցուցանիշները: Ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,2%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 10.8 %-ով կամ 267,8 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.2 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 2.9 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.5 %-ով, գույքահարկինը` 100.6 %-ով:
Քննարկվեցին մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նկատեց, որ վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնցով հստակեցվել են համայնքային բազաները, հնարավորություն են ընձեռում իրատեսական բյուջեներ կազմել եւ ամբողջությամբ դրանք կատարել: Նա անթույլատրելի համարեց թերակատարումները եւ հատկապես հորդորեց հետեւողական լինել, որպեսզի խոշոր հարկատուները ժամանակին կատարեն համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով մարզի համայնքների նկատմամբ խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 68,7 մլն դրամ:

Քննարկվեցին նաեւ մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացի վերաբերյալ նշվեց, որ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 114 համայնքից 39-ում: Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել գործընթացը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել համայնքներին` էլեկտրոնային համակարգերի ներդրման հարցում:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031