Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարին նյարդայնացրել է, որ տուժողն «արհամարհական» պատասխանել է՝ «ճիշտ այդպես». «Փաստինֆո»

Հունվար 29,2014 17:49

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, ներկայումս մեկ այլ զորամասի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել իշխանազանցության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1–ին մասով:

Ըստ «Փաստինֆո»– ի,  Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, 2014թ. հունվարի 20–ի դատավճռով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Բագրատ Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, բայց նաեւ ազատել պատժի կրումից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման կիրառմամբ:

Իշխանազանցության դրվագներից մեկով՝ 2013թ. հունվարի 24–ին շարքից ուշանալու կապակցությամբ զինվորների միջև վիճաբանության հետ կապված ամբաստանյալ Բ.Մաթևոսյանը ջոկի հրամանատար, գործով տուժողին հարցրել է, թե նա ինչո՞վ է զբաղված եղել, որ նրա հրամանատարության ներքո գտնվող զինվորը վիճաբանել է մեկ այլ զինծառայողի հետ և լսելով, որ նա անտեղյակ է կատարվածից, «իր գերակայությունն ի ցույց դնելու և հաշվեհարդար լինելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ամբաստանյալ Բ.Մաթևոսյանը կատարել է իշխանազանցություն, այն է ձեռքով մեկ անգամ հարվածել է տուժողին, որի հետևանքով նրա քիթը արյունահոսել է»:
Բացի այդ, 2013թվականի մայիսի 25–ին ժամը՝ 17.30–ին սահմաններում, մեկ այլ ջոկի հրամանատարը ինքնակամ թողել է զորամասը, գարեջուր օգտագործել և ոգելից խմիչքի ազդեցության տակ երեկոյան անվանականչից հետո վերադարձել զորամաս: Կատարվածի մասին զեկուցվել է զորամասի հրամանատար, ամբաստանյալ Բ.Մաթևոսյանին, ով հանձնարարել է իր մոտ ներկայացնել զինվորին: Նույն օրը ժամը 23–ի սահմաններում, վերջինս ներկայացել է զորամասի հրամանատարի մոտ և նրա հարցին, որ արդյոք գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ, նա արհամարհական պատասխանել է «ճիշտ այդպես»: «Նյարդայնանալով տուժողի պահվածքից, իր գերակայությունն ի ցույց դնելու և հաշվեհարդար լինելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ամբաստանյալ Բ.Մաթևոսյանը կատարել է իշխանազանցություն, այն է ձեռքով հարվածել է տուժողին, նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, որով էական վնաս է պատճառվել զինվորական ծառայության կրման սահմանված կարգին»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031