Օրերս Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն: Բանաձեւով նաեւ կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանվույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն»:
Թե, ինչ նշանակություն կունենա սա մեզ համար՝ Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Սա իհարկե ողջունելի է, բայց չեմ կարծում, որ այն որեւէ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, այնպես, ինչպես ազդեցություն չեն ունեցել մինչ այժմ ընդունված որոշումները նահանգային կոնգրեսների, կամ այլ քաղաքային խորհուրդների կողմից»,- համոզված է Ռուբեն Մեհրաբյանը, ըստ որի`ի վերջո Լեռնային Ղարաբաղի ապագան որոշվում է այլ բանակցություններում, Մինսկի խմբի շրջանակներում եւ բանակցող կողմերն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետություններն են:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Երբեմն ինձ թվում է, որ եթե անգամ ամբողջ աշխարն էլ ադրբեջանցիքի, թուրքերի գլխավորությամբ խնդրի, աղաչի, ասի հայեր Ղարաբաղը ձերն է, ՀՀ-ի մի մասն է, մեկ ա այսպես կոչված հայաստանցիներն ու ղարաբաղցիները հայ քաղաքական վերնախավի գլուխ անցած բանի տեղ չեն դնի այդ ամենին ու հավերժ կխոսեն այսպես կոչված ԼՂՀ-ի այսպես կոչված հիմնախնդրի, այսպես կոչված կարգավորման մասին….