Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Համաներումը բավարար չէ, համակարգային փոփոխություն է պետք. Վիտալի Կլիչկո

Հունվար 29,2014 17:28

Կիևի ցույցերի մասնակիցների համաներման մասին օրինագիծը այն տեսքով, ինչպես առաջարկում է իշխանությունն՝ անընդունելի է, ասել է Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Մարդիկ դուրս են եկել փողոց, քանի որ ուզում են երկրում փոխել իրավիճակը: Ու ասել՝ մենք կազատենք մարդկանց, եթե նրանք տուն գնան, անընդունելի է: Այդպես չի կարող լինել», – «ՈւԴԱՌ»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ ասել է Կլիչկոն այսօր:

Կլիչկոն նշել է, որ ժողովուրդը կհեռանա հրապարակից միայն այն դեպքում, եթե լիովին վստահ լինեն, որ իշխանությունը կլիցքաթափվի և կփոխվի ներկայիս համակարգը:

«Այսօր առանցքային հարցը՝ իշխանությանը ժողովրդի դեմ լինելն է: Միայն մեղադրանքները հանելը և համաներումը բավարար չէ», – ասել է Կլիչկոն՝ ավելացնելով, որ չպետք է թույլ տալ, որ նոր արյունահեղություններ լինեն:

Ռադայի արտահերթ նիստում այս պահին քննարկվում է համաներման օրինագիծը: Խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտնել էր, որ օրինագծի հետ կապված կուսակցությունների միջև որոշ անհամաձայնություններ կան:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031