Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական Խորհրդարանի նախագահը խոստովանել է, որ տեղյակ չէ Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձեւից

Հունվար 29,2014 16:58

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ է ունեցել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, որին ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել 2011 թվականի ապրիլի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման» վերաբերյալ բանաձեւի շուրջ, որը կոչ է անում Եվրոպական միության կառույցներին իրականացնել վստահություն ներշնչող ծրագրեր եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների հասարակությունների հետ։

«Մինչ օրս ԵՄ կառույցներն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն արել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հասարակության հետ երկխոսություն հաստատելու, կամ վստահություն ներշնչող որեւէ ծրագիր իրականացնելու հարցում։ Չե՞ք կարծում, որ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերը նրա համար են, որ կատարվեն։ Եւ ռեալ, իրական երկխոսությունը չճանաչված պետությունների հասարակությունների հետ իրապես լուրջ խթան կհանդիսանար վստահության մթնոլորտի ձեւավորման համար»,- հարցրել է Նաիրա Զոհրաբյանը։ Հայ պատգամավորի հարցին Եվրոպական Խորհրդարանի նախագահը տվել է խիստ անկեղծ պատասխան։ Նա խոստովանել է, որ տեղյակ չէ իր իսկ գլխավորած խորհրդարանի ընդունած բանաձեւին՝ «Ես անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ այս պահին չեմ կարող պատասխանել ձեր բարձրացրած հարցին։ Անկեղծ ասած՝ ես անգիր չեմ հիշում Եվրոպական Խորհրդարանի բոլոր բանաձեւերը։ Իհարկե, դա իմ թերությունն է եւ ես դա խոստովանում եմ, բայց ես կաշխատեմ ավելի հանգամանալից ծանոթանալ այդ խնդրին եւ խոստանում եմ ձեզ անպայման գրավոր պատասխանել»,- ԵԽԽՎ ամբիոնից հայ պատգամավորին պատասխանել է Մարտին Շուլցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031