Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետի ասածը հանցագործության մասին հաղորդո՞ւմ էր (Տեսանյութ)

Հունվար 29,2014 16:49

«Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում»,- Գյումրիում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այս հայտարարությունը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանի համար ինքնախոստովանական ցուցմունք էր, որ առնվազն անցյալում իրենք ծեծում, խոշտանգում էին. «Սա հայտարարություն էր հանցագործության մասին, որը դատախազության կողմից պետք է ուշադրության վերցվի»:

Covinar_01

Անդրադառնալով երեկ օպերայի բակում սեւազգեստ մայրերի նկատմամբ ոստիկանական գործողություններին` Ծովինար Նազարյանն ասաց, որ տեղի ունեցածը անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. «Այս հրմշտոցը, որ տեսաք, ուղղակի հրեշտակային պահվածք է այն խոշտանգումների համեմատ, որ տեղի է ունենում ե’ւ ոստիկանության ե’ւ ռազմական ոստիկանության բաժանմունքներում: Վովա Գասպարյանը, որպես ռազմական ոստիկանության նախկին ղեկավար, շատ լավ է տիրապետում խոշտանգումների արվեստին եւ դրա հմուտ կատարողն է»:

Նրա խոսքով, Վլադիմիր Գասպարյանի ասածները ուղղված էին իրենց միջազգային դոնորներին. «Ում կողմից լրացուցիչ նյութական բարիքներ են ստանում բացի պետբյուջեից, մեր հարկերից ստացված աշխատավարձերը: Չեմ քննարկում նրանց մասնավոր բիզնես-նախագծերը»:

Ծովինար Նազարյանը նաեւ համոզված է, որ մեծ ցույցերի ժամանակ հրաման լինելու դեպքում ոստիկանությունը ամեն ինչի պատրաստ է. «Եթե նրանց կարգադրվի նույնիսկ սպանել ցուցարարին, նրանք դա կանեն: 2008-ի մարտի 1-ին դա տեսել ենք, այնպես որ մերոնք ոչ մի կաթիլով լավը չեն քան «Բերկուտը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031