Լրահոս
Օրվա լրահոսը

2014 թվականի գերակա խնդիրներից է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը առողջապահական համակարգում

Հունվար 29,2014 16:44

Մանկական մահացության յուրաքանչյուր դեպքի համար քրեական գործ է հարուցվում , անկախ նրանից՝ ծնողը բողոք ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին նշեց ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց նաև, որ մանկական մահացությունների թիվը 2013 թվականին նվազել է՝ գրանցվել է 9,9 պրոմիլ մահվան դեպք, որը 2 անգամ պակաս է, քան ԱՊՀ այլ երկրներինը, սակայն 2 անգամ ավելի է Եվրամիության երկրների ցուցանիշից։

Մայրական մահ եռամյակի կտրվածքով գրանցվել է 21,2 դեպք՝ 100 հազար կենդանի ծնված երեխաների հաշվարկով։

Ինչ վերաբերվում է դիաբետով հիվանդների բողոքներին Հնդկաստանից ներկրված դիազոլ դեղամիջոցի վերաբերյալ, ապա, ըստ նախարարի, հնարավոր է, որ հիվանդների վիճակը չի բարելավում այլ պատճառներով: Նա այդ դեղամիջոցի ազդեցությունը պարզելու համար հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգի, Երևանի գլխավոր էնդոկրինոլոգի և համապատասխան այլ մասնագետների հետ, և նրանք այդ դեղամիջոցը վտանգավոր չեն համարել։

Դ. Դումանյանը նշեց նաև, որ պետական պատվերով բուժվող յուրաքանչյուր հիվանդին պետք է տրամադրվի փաստաթուղթ, որտեղ կմատնանշվեն նրա իրավունքները։

Բժիշկների աշխատավարձի վերաբերյալ Դ. Դումանյանը նշեց, որ պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների աշխատավարձը այս տարի պլանավորվում է բարձրացնել և հասցնել ամսեկան 178 հազար դրամի։

Ինչ վերաբերվում է ծխելուն, ապա նախարարի պնդմամբ՝ պետք է հասնել նրան, որ փակ տարածքներում արգելվի ծխելը։

Դ. Դումանյանը նշեց, որ Առողջապահության ազգային ինստիտուտը պայմանագիր է կնքել Ֆինլանդիայի առողջապահության ազգային ինստիտուտի հետ, ինչ, ըստ նրա, մեծ ձեռքբերում է ։

Դ. Դումանյանը նշեց նաև, որ 2014 թվականի գերակա խնդիրներից է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը առողջապահական համակարգում։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031