Կանադայի կառավարությունը հայտնել է, որ արգելում է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Կանադա, ի պատասխան ոստիկանների և ցուցարարների միջև բախումների: Հաղորդում է «Սի Բի Սի» լրատվականը:
«Անմիջապես գործողության մեջ է մտնում, մենք սահմանափակում ենք Ուկրաինայի կառավարության առանցքային պաշտոնյաների մուտքը Կանադա, որոնք պատասխանատու են ընդդիմությանը ճնշելու և նրանց ձայնից զրկելու համար», – ասել է քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրը:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը Ուկրաինային սպառնացել է նոր պատժամիջոցներով. «Կարծում եմ սա կարևոր քայլ է: Անշուշտ, մենք կշարունակենք հետևողական լինել և կմեծացնենք քայլերը, երբ դրա անհրաժեշտությունը լինի», – ասել է Բերդը՝ նշելով, որ իրենք ժամ առ ժամ հետևում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, – «Սա Կանադայի վերջնական գործողությունը չէ, սա պարզապես մեր կողմից ևս մեկ գործընթաց է ի աջակցություն Ուկրաինայի ազատությանը և բարգավաճմանը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ