Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը: Վերջինը մեկնում է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝ ավելի ուշ, ՀՀ նախագահի հետ:
Մեր տեղեկություններով, կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ guardianlv.com-ից