Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարը 6,5 մլրդ դոլարը երկրից դուրս հանելուն չի հավատում (Տեսանյութ)

Հունվար 29,2014 16:02

7%-ի փոխարեն 3,5% տնտեսական աճ ապահովելն այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պայմանավորեց  էներգակիրների թանկացմամբ: Ըստ նախարարի՝ էներգակիրների «գների շեշտակի աճը» ազդել է տնտեսական աճի վրա եւ եթե «այդպիսի գնային շոկ չլիներ», ՀՆԱ-ն կաճեր 4,7%-ով:

Նախարարի ներկայացմամբ՝ 1-2 վարկային ծրագրերի թերակատարումը նույնպես բացասաբար է անդրադարձել բյուջեի դեֆիցիտի վրա:

Հարցին, թե Հայաստանը կմտնի՞ ռուբլու գոտի, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ միասնական արժույթի մասին դեռեւս որեւէ հստակ բան ասել չի կարող եւ որ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ՄՄ անդամ մյուս երկրների հետ նման հարց դեռ չի քննարկվել:

Վերջերս հեղինակավոր մի կազմակերպության հրապարակած այն տվյալները, թե Հայաստանից ապօրինի 6,5 մլրդ դոլար է դուրս եկել, որն էլ, որոշ տնտեսագետների մեկնաբանմամբ՝ օլիգարխների ձեռքի գործն է, Դավիթ Սարգսյանին հավատ չեն ներշնչում:

Նախարարն ասաց, որ ինքը այդ կազմակերպությանը ծանոթ չէ եւ որ ինքը վստահում է վարկանիշ տվող միայն մի քանի հայտնի կազմակերպությունների հրապարակած տվյալներին, համաձայն որոնց՝  Հայաստանը պատշաճ դիրքերում է:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031