Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Աթենքում

Հունվար 29,2014 15:12

Հունվարի 27-ին Աթենքի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 300 հրավիրյալ, այդ թվում` Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հունական խորհրդարանի պատգամավորներ, Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, հայկական, հունական և օտար ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:

Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի հայ ունկնդիր սպաները,  Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները և ՀՄԸՄ արի-արենույշների խմբերը ողջունեցին և զինվորական պատիվներով ընդունեցին հյուրերին, որոնց թվում նաև` Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսին, նրա տեղակալներին, Ռազմածովային ուժերի և Ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի պետերին:

Միջոցառումը սկսվեց ազգային հիմներով` ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կատարմամբ: Օրվա խորհրդի` ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:

Ելույթով հանդես եկավ Ազգային Պաշտպանության ԳՇ պետը, ում ՀՀ դեսպանի կողմից, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն,  հանձնվեց «Ռազմական համագործակցության համար» մեդալը: Իր ելույթում գեներալ Կոստարակոսը շեշտեց, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման զարգացման ուղիով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների, ընդգծեց, որ պատիվ է Հունաստանում գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտների ու սպաների առկայությունը:

Հաջորդաբար ՀՀ ՊՆ ընթերցված հրամանագրի համաձայն` հանդիսավոր պայմաններում կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 5 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում` Միջազգային հարաբերությունների, Ռազմական տեղեկատվության, Հատուկ նշանակության զորքերի և այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալով: Պատվո հուշատախտակներ հանձնվեցին 1974թ. Կիպրոսում և 1993թ. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հարազատներին:

Միաժամանակ Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանագրով «Արժանյաց և Պատվո խաչ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը` «հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»: Շքանշանը հանձնեց գեներալ Կոստարակոսը:

Պարգևատրումներին հաջորդեց պաշտոնական հյուրասիրություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031