Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Բռնցքամարտիկները դեռ մեծ ճանապարհ պիտի անցնեն, իսկ մարզիչները՝ հսկայական աշխատանք ունեն կատարելու» (Ֆոտոշարք՝ Ծաղկաձորից)

Հունվար 29,2014 15:01

Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ընթացքում Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե հավաքականների առջեւ ի՞նչ ծրագրեր են դրված:

«Այս տարի հիմնականում երիտասարդներն են շատ ակտիվ մրցաշարային փուլում գտնվելու:Նրանք մասնակցելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, պայքարելու են երիտասարդների օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար: Համեմատաբար պասիվ տարի է լինելու մեծահասակների համար: Նրանք չունեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ: Բայց ամբողջ տարի նախապատրաստվելու են հաջորդ տարվան: 2015 թվականին են խաղարկվելու օլիմպիական խաղերի ուղեգրերը: Ի դեպ, ԱԻԲԱ-ն ուզում է մտցնել այնպիսի անհասկանալի չափորոշիչներ, որոնք շատ ու շատ երկրների համար գրեթե անիրագործելի են լինելու: Մասնավորապես, նախատեսվում է, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանալու են միայն աշխարհի չեմպիոնները: Ճիշտ է, առայժմ վերջնական որոշում չկա, բայց եթե այդպիսի որոշում կայացվի, բազմաթիվ երկրներ չեն կարողանա մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին: Օրինակ, Հայաստանը 50 տարվա ընթացքում ընդամենը երկու աշխարհի չեմպիոն է ունեցել: Մի տարբերակ էլ կա. ԱԻԲԱ-ին կից ստեղծվել է կիսապրոֆեսիոնալ լիգա, որտեղից նույնպես հնարավոր է լինելու օլիմպիական ուղեգիր ձեռք բերել: Իսկ դրա համար հարկավոր է ակումբ ունենալ: Բայց եկեք այս հարցն առայժմ շրջանցենք, որովհետեւ վերջնական որոշում դեռ չկա: Երբ կլինի, այն ժամանակ կհասկանանք, թե ինչպիսի մոտեցումներ ենք մշակելու», – ասաց Արթուր Գեւորգյանը:

Հարցին, թե եթե այնուամենայնիվ մենք աշխարհի չեմպիոն, հետեւաբար, օլիմպիական ուղեգիր չունենանք, որպես ֆեդերացիայի նախագահ ինչպե՞ս կգնահատի կատարված աշխատանքը, պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե աշխարհի առաջնության մեդալակիրը կամ Եվրոպայի չեմպիոնը պակաս նվաճում է: Թող մեր տղաները դառնան աշխարհի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն ու մեդալակիր՝ փառք ու պատիվ իրենց: Նրանց փայլուն ապագա կսպասվի, նրանց առջեւ մեծ դռներ կբացվեն՝ կդառնան ճանաչված մարզիկներ: Չեմ կարծում, թե խնդիրներ կառաջանան: Իհարկե, ուզում ենք օլիմպիական խաղերի մեդալակիրներ ունենալ: Բայց, չցանկանալով որեւէ վատ բան ասել, ցավով պիտի ընդունենք, որ այսօր դա մեր թիմին հասու չէ: Մեր թիմը բավականին երիտասարդ է ու երիտասարդ թիմով հնարավոր չէ կանխատեսումներ անել: Տղաները մեծ ճանապարհ պիտի անցնեն, մարզիչները պետք է հսկայական աշխատանք կատարեն»:

PrevPhoto
NextPhoto

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031