Հերթական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 19:30 Կանադայի Տորոնտո քաղաքի ամենահայտնի կինոթատրոններից մեկում՝ Հայկական Վերածնունդ շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կազմակերպչական ջանքերի շնորհիվ:
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին և կոչ է անում արտերկրի մնացած հայ համայնքներին նույնպես միանալ, կազմակերպել ցուցադրություններ ու քննարկումներ, և իրազեկվել, թե ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից:
Տեսաֆիլմը՝
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)